Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ հրավիրված է 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված միջոցառման։ «Նոյեմբերի 7-ին Բոստոնում կայանալիք այս միջոցառման կազմակերպիչների կողմից հրավիրված եմ ելույթ ունենալու այնտեղ՝ ներկայացնելու համար Արցախի ներկա իրավիճակն ու ապագայի մեր տեսլականն ու անելիքները, քանի որ այդ օրերին լինելու եմ Բոստոնում»,-ֆեյսբուքում գրել է …
կարդալ »Վերջին նորություներ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում հազարավոր թափուր աշխատատեղեր կան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 4-ի կառավարության նիստում հայտարարել է, որ Հայաստանում հազարավոր թափուր աշխատատեղեր կան: «Այժմ բիզնեսից ամենահաճախ ստացվող ահազանգը աշխատուժի մասին է։ Դա վերաբերում է բոլոր ոլորտներին՝ շինարարությունից մինչև բարձր տեխնոլոգիաների ոլորտ»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետը նաև նշել է, որ անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել հատկապես Հայաստանի փոքր …
կարդալ »Հայաստանում ՊՇՌ թեստ պետք է հանձնել ամեն շաբաթ
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ չպատվաստված աշխատողները ստիպված կլինեն ՊՇՌ թեստ հանձնել ամեն շաբաթ: Կառավարության՝ այժմ գործող որոշման համաձայն Հայաստանում չպատվաստված աշխատողները ՊՇՌ թեստ հանձնում են ամիսը երկու անգամ։ Ավանեսյանը ասել է, որ այսօր արդեն հրամանի նախագիծը շրջանառության մեջ է դրվելու։ Նրա խոսքով՝ Առողջապահության …
կարդալ »Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել
ԵԱՀԿ Մինսկի խմբում փոխվել է ֆրանսիացի համանախագահը։ Ինչպես հաղորդում է Ֆրանսիայի կառավարության մամլո ծառայությունը, ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի նոր համանախագահ է նշանակվել Բրիս Ռոքֆեյլը: Ռոքֆեյլն այդ պաշտոնում փոխարինել է Ստեֆան Վիսկոնտիին, որը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ էր նշանակվել 2016 թվականին: Մինչ այս Ռոքֆեյլը եղել է Պանամայում, Ուզբեկստանում Ֆրանսիայի դեսպանը, իսկ Ռիո դե …
կարդալ »Բալեկյանի «Բոկան» դուրս է եկել Արգենտինայի գավաթի խաղարկության եզրափակիչ
Արգենտինական «Բոկա Խունիորսը», որի կազմում հանդես է գալի Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկայանը, դուրս է եկել Արգենտինայի գավաթի եզրափակիչ: Բալեկյանի թիմը կիսաեզրափակիչում հաղթել է «Արգենտինոս Խունիորսին» նվազագույն՝ 1-0 հաշվով: Հանդիպման 57-րդ միակ գոլը խփել է Լուիս Վասկեսը: Խաղի 66-րդ րոպեին նրան փոխարինել է Հայաստանի հավաքականի 25-ամյա հարձակվող Նորբերտո …
կարդալ »Ռուսաստանի հավաքականի անդամ հայ ձյուդոիստը չի մեկնի Բաքու
Report.az ադրբեջանական պարբերականը տեղեկացնում է, որ ձյուդոիստ Արման Ադամյանը, որը հանդես է գալիս Ռուսաստանի հավաքականի կազմում, չի մասնակցի Բաքվում կայանալիք «Մեծ սաղավարտի» մրցաշարին։ Նշվում է, որ Ադամյանն ընդգրկված չէ Ռուսաստանի հավաքականի կազմում, որը կներկայացնեն 13 մարզիկներ՝ 8 տղամարդ և 5 կին ձյուդոիստներ։ «Մեծ սաղավարտի» մրցաշարը տեղի կունենանա Բաքվի Հեյդար Ալիևի …
կարդալ »Ես նման տեղեկություն չունեմ. Զախարովան՝ Երևանի և Բաքվի միջև «նոր փաստաթղթի» մասին
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում կայացած ճեպազրույցում ասել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի շուրջ աշխատանքը շարունակվում է: «Եռակողմ հայտարարության ընդունման մոտեցող տարելիցը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերների հետ: Նախարարները համակարծիք են եղել, որ անցած մեկ …
կարդալ »Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հարց չի քննարկվում. Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ Իլհամ Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման մասին։ «Հայաստանի արտգործնախարարն արդեն մեկնաբանել է այդ հարցը։ Ես իմ կողմից ավելացնելու բան չունեմ»,-ասել է նա ։ Հարությունյանը նաև հայտարարել է, որ մի շարք ձևաչափերում քննարկվում են …
կարդալ »Ինչու ԱԱԾ-ն տեղեկություններ չի տրամադրում ընդդիմությանը. Բադալյան Տեսանյութ
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում խոսել է խորհրդարանական ընդդիմության` նոյեմբերի 9-ին նախատեսվող բողոքի ակցիաների մասին: Բադալյանը ասել է, թե տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմությունը դեմ է իշխանությանը, բայց դեմ չէ, այն ամենին, ինչ տեղի է ունենում: «Ընդդիմությունը չի պատկերացնում իր դիրքորոշումը արցախյան հարցի վերաբերյալ, բայց հասարակության մեջ դժգոհություն է սերմանում …
կարդալ »Ադրբեջանը 44-օրյա պատերազմի մասին լուսանկարչական ցուցահանդես է բացել Կարսում
Թուրքիայում արցախյան 44-օրյա պատերազմի մասին պատմող լուսանկարների ցուցահանդես է բացվել ։ Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, լուսանկարներում ներկայացվել են պատերազմում զոհված ադրբեջանցի զինծառայողները։ «44-օրյա պատերազմում Ադրբեջանը զգաց եղբայրական Թուրքիայի ողջ ուժն ու աջակցությունը։ Ադրբեջանցիները երախտապարտ են այս աջակցության համար։ Ադրբեջանի և Թուրքիայի այս միասնությունն ու եղբայրությունն անդրդվելի է»,- ասել է …
կարդալ »Ռուսաստանը դադարեցրել է թուրքական կիտրոն ներմուծել
Ռուսաստանի սպառողական վերահսկողության կոմիտեն (Роспотребнадзор) արգելել է թուրքական կիտրոնի ներկրումը Ռուսաստան։ Գերատեսչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ թուրքական կիտրոնի մեջ թունաքիմիկատներ են հայտնաբերվել։ Ռուսաստանի բնակչության թունավորումից խուսափելու համար նոյեմբերի 3-ից կդադարեցվի կիտրոնի ներկրումը և կհանվի շրջանառությունից։ Ավելի վաղ Ռոսպոտրեբնադզորը հայտարարել էր հոկտեմբերի 29-ից թուրքական մանդարինի ներկրումը արգելելու մասին։ Մանդարինները գերազանցել …
կարդալ »Տոնոյանի փաստաբանները կարծում են, որ ԱԱԾ-ն փորձում է վերակենդանացնել «փլուզված գործը»
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել: Փաստաբանները տեղեկացնում են, որ Դավիթ Տոնոյանի քրեական գործով ԱԱԾ-ն կալանավորել է ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական գույքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիոն վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին։ Պաշտպանական կողմը կարծում է, որ ԱԱԾ-ն ամեն կերպ ցանկանում է …
կարդալ »Կարևոր է վերականգնել բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով. Փաշինյանը՝ Հարությունյանին
Նոյեմբերի 3-ին Երևան է ժամանել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հարությունյանը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Զրուցակիցները քննարկել են իրավիճակը արցախյան 44-օրյա պատերազմի ավարտի մեկ տարին լրանալու նախօրեին։ «Այս ամբողջ ընթացքում մեր աշխատանքը չի դադարել։ Բայց պատերազմի ավարտի տարելիցին ընդառաջ, կարծում եմ, կարող …
կարդալ »Ալիևը ցանկանում է Ստեփանակերտը փոխանակել միջանցքի հետ. քաղաքագետ Տեսանյութ
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում մեկնաբանել է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները։ Հակոբ Բադալյանի խոսքով` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գիտակցում է, որ հաղթանակի էֆեկտը շարունակական չի լինելու։ «Նա հասկանում է, որ վաղ թե ուշ հնչելու են հարցեր, թե ինչո՞ւ Ստեփանակերտում չի ծածանվում Ադրբեջանի դրոշը։ Իսկ այնտեղ, Ադրբեջանի …
կարդալ »Ռոբերտ Քոչարյանի կորոնավիրուսի թեստը բացասական է
«Հայաստան» դաշինքի ղեկավար, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի վարակվել կորոնավիրուսով։ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը NEWS.am-ին հայտնել է, որ ՀՀ երկրորդ նախագահի կորոնավիրուսի թեստը բացասական է եղել։ Նոյեմբերի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ Քոչարյանի պաշտպանը հայտնել էր, որ իր պաշտպանյալը կորոնավիրուսի թեսթ է հանձնել, քանի …
կարդալ »Արցախում բացվել է ադրբեջանագիտության կենտրոն
Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում բացվել է ադրբեջանագիտության առաջին կենտրոնը։ Genesis Armenia հիմնադրամը տեղեկացնում է, որ կենտրոնը գտնվում է Արցախի պետական համալսարանի շենքում, հագեցած է տեխնիկայով և անհրաժեշտ ամեն ինչով։ Արցախի բնակիչները կկարողանան ադրբեջաներեն սովորել անվճար: Ծրագրի հիմնական նպատակն է պատրաստել մասնագետներ, որոնք, իմանալով ադրբեջաներեն, կօգնեն պայքարել Ադրբեջանի և Թուրքիայի տեղեկատվական սպառնալիքների …
կարդալ »Մրցավարները պարտություն են գրանցել հայ բռնցքամարտիկին, սակայն արդարությունը վերականգնվել է
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Հայաստանի բռնցքամարտի հավաքականի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը դուրս է եկել Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, նոյեմբերի 2-ին քառորդ եզրափակիչում Բաչկովը լավ մենամարտ է անցկացրել, նկատելի առավելություն է ունեցել մրցակցի նկատմամբ, ըստ այդմ հաղթանակը պետք է նրանը լիներ։ Սակայն մրցավարները հաղթանակը …
կարդալ »Էրդողանը մարտահրավեր է նետել ուժեղներին, բայց դադարել է խոսել միջանցքի մասին. Բադալյան Տեսանյութ
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում մեկնաբանել է հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Ըստ քաղաքագետի՝ Թուրքիան, առաջարկելով տարածաշրջանային «3+3» ձևաչափը, փորձում է տարածաշրջանում դառնալ առաջատար երկիր, մարտահրավեր նետելով գերտերություններին՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ին։ «3+3» ձևաչափը Անկարային թույլ է տալիս ֆիքսել ստատուս քվոն, որը հաստատվել է արցախյան պատերազմի արդյունքներով»,- ասել է նա։ Բադալյանը նշել …
կարդալ »Իմ ազգանունը Սարգսյան է. Հայաստանի նախագահին ներկայացրել են` Արմեն Փաշինյան Տեսանյութ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գլազգոյում ելույթ է ունեցել Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ֆորումում։ Ներկայացնելով Հայաստանի նախագահին՝ ֆորումի համակարգողը նրան անվանել է Արմեն Փաշինյան։ Մոտենալով ամբիոնին, նախագահը հստակեցրել է՝ իր ազգանունը Սարգսյան է։ Սարգսյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանը փոքր երկիր է, բայց հայերը համաշխարհային ազգ են։ Սարգսյանը …
կարդալ »Ըստ 20-ական թվականների քարտեզների Ալ լճերը պատկանում են Հայաստանին. նախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել է, որ սահմանազատման և սահմանագծման համար հիմք ընդունելով այս կամ այն քարտեզը, կարևոր է հասկանալ, թե ինչ իրավական հիմքեր ունի այն: «Օրինակ, 20-րդ դարի 20-ական թվականների քարտեզով Ալ լճերը գտնվում են Հայաստանի տարածքում, դրանցով արված փոփոխությունը մեր օգտին կլինի։ Այդ քարտեզներում …
կարդալ »Հայաստանի և Ռուսաստանի դրոշները մարզասրահում. «Սարատովը» տեսանյութ է ցուցադրել աշխարհի չեմպիոն Պետրոսյանի մասին Տեսանյութ
«Սարատով» հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել քիքբոքսի աշխարհի կրկնակի չեմպիոն, Սարատովի բնակիչ Վրեժ Պետրոսյանի մասին: Ռեպորտաժում նշվում է, որ վերջին մրցումներից հետո, երբ Պետրոսյանը դարձել է աշխարհի չեմպիոն, նա շարունակել է մարզչական գործունեությունը: Ռուսաստանցի հայ մարզիկը ասել է, որ իր համար միշտ հաճելի է, երբ երեխաները, որոնց նա մարզում է, մասնակցում …
կարդալ »Քոչարյանի դատավարությունը հետաձգվեց. ՀՀ երկրորդ նախագահը հնարավոր է` վարակվել է կորոնավիրուսով
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվել է, քանի որ կասկած կա, որ Քոչարյանը հիվանդացել է կորոնավիրուսով։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ասել է, որ ՀՀ երկրորդ նախագահը կորոնավիրուսի թեստ է հանձնել։ Ալումյանը նշել է, որ Քոչարյանի ջերմությունը գիշերը բարձրացել է, նա շփում է …
կարդալ »Ադրբեջանը մտադիր է Պակիստանից կործանիչներ գնել
Պակիստանում Ադրբեջանի դեսպանության ռազմական կցորդ Մեհման Նովրուզովը հայտարարել է, որ Բաքուն մտադիր է պակիստանյան JF-17 Thunder կործանիչներ գնել: «Պակիստանից JF-17 Thunder ինքնաթիռներ գնելն առանցքային հարց է մեր օրակարգում»,-Նովրուզովի խոսքը մեջբերում է Ինտերֆաքս Ադրբեջանը: Նովրուզովը նշել է, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ջանք չեն խնայում հատկապես կործանիչների արդիականացման համար, և այդ հարցում …
կարդալ »Մառախուղի պատճառով Երևանից Մոսկվա թռչող ինքնաթիռը վայրէջք է կատարել Նիժնի Նովգորոդում
Մոսկվայում թանձր մառախուղի պատճառով Ռուսաստանի մայրաքաղաք մեկնող ավելի քան 30 ինքնաթիռ վայրէջք է կատարել Նիժնի Նովգորոդի Չկալով միջազգային օդանավակայանում։ Newsroom24 պարբերականի փոխանցմամբ՝ օդանավակայնում վայրէջք է կատարել 32 մարդատար ինքնաթիռ: Թռիչքը կիսատ են թողել մասնավորապես՝ Երևանից, Վորոնեժից, Մախաչկալայից, Սիբիրից և Անթալիայից Մոսկվա ուղևորվող օդանավերը։ Հաղորդվում է, որ հենց եղանակային պայմանները բարելավվեն, …
կարդալ »Մեղրիի մաքսակետն ամբողջությամբ կվերակառուցվի
Հայաստանը մտադիր է մեծացնել Իրանի հետ սահմանին գտնվող մաքսակետի թողունակությունը: ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Ռուստամ Բադասյանը խորհրդարանում հայտարարել է, որ Մեղրիի մաքսակետն ամբողջությամբ կվերակառուցվի 2024 թվականին։ «Այսօր Իրանի հետ սահմանին աշխատում է հին մաքսատունը, որը նախատեսվում է ամբողջությամբ վերակառուցել։Նախկինում նույն կերպ վերակառուցվել են Վրաստանի հետ սահմանին գործող երեք մաքսատները»,-ընդգծել …
կարդալ »Լոս Անջելեսի քաղաքապետարանում ընդունել են Արցախի պետնախարարին
Արցախի հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն ԱՄՆ-ում այցելել է Լոս Անջելեսի քաղաքապետարան և հանդիպել քաղաքային խորհրդի մի խումբ անդամների հետ: Այս մասին Արտակ Բեգլարյանը հայտնել է իր ֆեսբուքյան էջում: Պետնախարարը նշել է, որ քաղաքային խորհրդի անդամ Փոլ Քրիքորյանի ջանքերով ու նրա գործընկերների ակտիվ աջակցությամբ Լոս Անջելեսի քաղաքի խորհուրդը մշտապես սատարել …
կարդալ »Ֆրանսիայի դեսպան. Հնարավոր է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հստակ սահմանազատման
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն հայտարարել է, որ Փարիզը կարծում է՝ հնարավոր է հասնել Երևանի և Բաքվի միջև հստակ սահմանազատման և սահմանագծման: «Մենք, ինչպես ամբողջ միջազգային հանրությունը, կոչ ենք անում այս գործընթացներն իրականացնել խաղաղ ճանապարհով: Ակնհայտ է, որ խաղաղ համատեքստի հաստատումը կարագացնի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։ Եվ, իհարկե, դա նաև …
կարդալ »Երևան կայցելի ԱՄՆ պետքարտուղարի Կովկասի հարցերով տեղակալի օգնականը
Կովկասի, տարածաշրջանային հակամարտությունների ևՀարավային Եվրոպայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի նորանշանակ տեղակալ Էրիկա Օլսոնը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան տարածաշրջանային համագործակցության զարգացման և երկկողմ հարցերի քննարկման նպատակով: Երևանյան այցի ժամանակ, նոյեմբերի 2-4-ը, Օլսոնը կմասնակցի Հարավային Կովկասում ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովին: Համաժողովին կմասնակցեն նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Վրաստանում ԱՄՆ դեսպան …
կարդալ »Էրդողանը հայտարարել Է Ալիեևի հետ Փաշինյանի զրույցի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե իբր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ։ Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, Էրդողանը ասել է, թե զրույցի ընթացքում Փաշինյանն ու Ալիևը քննարկել են տարածաշրջանում 3+3 պլատֆորմի ստեղծման հարցը։ «Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանը …
կարդալ »Էրդողանը Հայաստանից մի կտոր է ուզում «թյուրքական աշխարհը» միավորելու համար. Մինասյան. Տեսանյութ
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում թուրքագետ Նելլի Մինասյանը մեկնաբանել է Թուրքիայի ղեկավարության պանթյուրքիստական գաղափարները։ Նրա խոսքով, Թյուրքական պետությունների խորհուրդը վերածվում է ավելի լուրջ ինտեգրացիոն կառույցի՝ Թյուրքական միության, որի ստեղծման խոչընդոտը Հայաստանն է։ «Այս ճանապարհին խնդիրն այն է, որ չկա ցամաքային սահման: Նրանց տարածքները բաժանում է Հայաստանի Սյունիքի մարզը։ Ուստի դա անհնար է անել …
կարդալ »