Sunday , December 8 2024
amru
Home / Լրահոս / Ըստ 20-ական թվականների քարտեզների Ալ լճերը պատկանում են Հայաստանին. նախարար

Ըստ 20-ական թվականների քարտեզների Ալ լճերը պատկանում են Հայաստանին. նախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել է, որ սահմանազատման և սահմանագծման համար հիմք ընդունելով այս կամ այն քարտեզը, կարևոր է հասկանալ, թե ինչ իրավական հիմքեր ունի այն:

«Օրինակ, 20-րդ դարի 20-ական թվականների քարտեզով Ալ լճերը գտնվում են Հայաստանի տարածքում, դրանցով արված փոփոխությունը մեր օգտին կլինի։ Այդ քարտեզներում կա որոշակի գիծ, որից այս կողմ են մնում այդ լճերը։ Դրանք գտնվում են Վարդենիս-Ջերմուկ հատվածում։ Սպասենք և տեսնենք, թե ինչ քարտեզներ կընդունվեն որպես հիմք»,-հայտարարել է Սանոսյանը ։

Նախարարն ընդգծել է, որ նախկինում ստորագրվել են փաստաթղթեր, փոխանցվել են տարածքներ, որոնք հատկացվել են որպես արոտավայրեր, ինչի արդյունքում տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հայտարարել էր, որ ռուսական կայսրության քարտեզների հիման վրա Ադրբեջանը Հայաստանին պարտք է 500-ից մինչև 1000 քառակուսի կիլոմետր տարածք:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …