Friday , April 26 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին վերջնագիր՝ ժողովրդավարությանը դավաճանելու մեղադրանքով․ Լիտվայի ու Չեռնոգորիայի նախագահներին հետապնդել, բայց ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների նախագահներին գոնե Արցախի դրոշ չնվիրել, այն դեպքում, երբ մեր կործանարար պատերազմում Ադրբեջանի բարեկամներն իրենց ոտքով էին հասել Երևան։ Կասե՞ք՝ Լիտվային է ավելի խորթ արցախյան հարցին, թե Ղազախստանը՝ ՀԱՊԿ-ի մեր անբաժանը։ Բա ի՞նչ եղավ Վարդան Օսկանյանի մեզ այդքան ծառայած կոմպլեմենտարիզմը։ Լոս Անջելեսում որևէ քաղաքական հայի մտքով այդ ինչու՞ չի անցնում պաշարել ադրբեջանական դեսպանատունն այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերադարձրել մեր գերիներին, երբ այդ պահանջի տակ դրված են միջազգային ամենաբարձր պատասխանատվության ստորագրություններ։ Թե՞ ամերիկյան ֆաստ ֆուդը ջնջել է արդեն այդ ցավը՝ թողնելով ճղճղան հայրենասիրությունը, որով էլ հարձակվել էին հայաստանցի պաշտոնյայի վրա։ Կամ զոհված տղաների նկարներն ու հարազատները միայն կառավարությունը գրոհելու՞ համար են, թե՞ այդ ցավով ապրելը պահանջում է քաղաքական բեռ ու զրկանք։ Այդ ինչու՞ մեր տղաների նկարները, այդ թվում և առողջապահության նախարարի զոված եղբոր, չէին մասնակցում արտգործնախարարության մոտ ցույցին, էլ չեմ ասում՝ Քարագլխից իջեցված դրոշը։ Այ այդ զրկանքը, և ոչ թե քծնանքը կապացուցեր, որ Հայաստանում կա ներքաղաքական ճգնաժամ, և այդ խորհրդային կեղծ միտինգի կարիքը չէր լինի ․․․

Նվեր Մնացականյան

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …