Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին մտել են Առողջապահության նախարարության շենք նախարար Անահիտ Ավանեսյանին «ամոթանք տալու» համար։
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Մելիքյանն ասել է, որ նման գործողությունները քաղաքական լկտիություն են հիշեցնում։ Նրա խոսքով՝ միջազգային փաստաթղթերում խոսքի ազատությունն ունի սահմանափակումներ և ողջամտության սահմաններ։
«Երբ պատգամավորները զոհված տղաների դիմանկարները նետում են նախարարի երեսին, այս մեդալն ունի նաև հակառակ կողմը․ մեր զոհված զինվորների լուսանկարները հայտնվում են հատակին։ Եվ այս առումով պատգամավորներն արժեզրկեցին կորուստների մասին իրենց խոսքերը»,- ասել է նա։
Ըստ նրա՝ հասարակությունը հետևում է քաղաքական գործիչների պահվածքին ու եզրակացություններ անում, և կապ չունի՝ կլինեն նարանք իշխանական, թե ընդդիմադիր պատգամավորներ։
Մելիքյանը նկատել է նաև, որ այժմ հայաստանյան լրատվամիջոցներում ուժեղ բևեռացում կա, և դրանք մեծ մասամբ ծառայում են այս կամ այն քաղաքական ուժին։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ մայիսի 25-ին Հայաստանի ընդդիմությունը Երևանում արգելափակել է նախագահական նստավայրը։
Մանրամասները՝ տեսանյութում։