Friday , March 29 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Հայկական փակուղուց իրավական բլեֆում ելք մի փնտրեք

Հայկական փակուղուց իրավական բլեֆում ելք մի փնտրեք

Կարելի է կռահել՝ ինչ են մտածում ԵԽԽՎ դահլիճում նստածները հայ-ադրբեջանական բանավեճը լսելիս։ Փաստն այն է, որ փակուղին մերն է, ոչ թե եվրոպացունը, որի մտքում հայ գերիների մասին հիշատակումը հորանջելու հետ է ընկալվում․ այդպես սովորաբար սպասում են աշխատանքի ավարտին, որ հետո տանը սպասող շանը կամ կատվին թարմ կեր հասցնեն։ Կարելի է նաև հասկանալ հայ պատվիրակի զգայական կոչը եվրոպացուն, թե՝ կույր մի եղեք, խուլ մի եղեք և մի լռեք։ Նույն պատային անզորությունն էր Գյումրիում, երբ գերիների հարազատները ռուսական հյուպատոսարանից պահանջում էին պատերազմի դադարից հետո դավադրորեն գերեվարված իրենց զավակներին։ Փակուղին, այո, այսօր մերն է, վաղը կարող է լինել ճիշտ հակառակը՝ մեր նեղության վրա խաղադրույք անողինը, իսկ դա, երբեմն նավթն ու հրթիռը չեն որոշում, ոչ էլ ԵԽԽՎ բանաձևերը։ Մարդու իրավունքների միջազգային դատարանի այդ որ վճիռն է կատարել Բաքուն, և կասեք, ինչ պատիժ է կրում այդ վճիռները չկատարելու համար։ Արտաքին ճակատում գործող մեր պաշտոնյաներին ժամանակը չէ հասկանալ, որ ավարտվել է միջազգային իրավունքի մեծագույն բլեֆը, երբ գայլերը կուշտ էին, իսկ գառներն՝ անվնաս։ Տեսեք ինչպես է Ուկրաինան հայհոյում իր օգնությունը ուշացնողներին, և ինչպես է մեծանում օգնությունը հայհոյանքի մեծությանն համարժեք։ Մենք մեր ողջ մնացածներին ենք ուզում, մինչդեռ կարող ենք չէ փոխարենը հարցնել, այդ ինչպես ու ինչ գնով ստացավ Ադրբեջանը պատերազմի այդպիսի արտոնյալ իրավունք․․․

Նվեր Մնացականյան

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …