Friday , April 26 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Ալիևը Հայաստանից «լաչինի» միջանցք խնդրեց, սակայն նրան մերժեցին. քաղաքագետ Տեսանյութ

Ալիևը Հայաստանից «լաչինի» միջանցք խնդրեց, սակայն նրան մերժեցին. քաղաքագետ Տեսանյութ

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դժգոհ է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող բանակցային գործընթացի բովանդակությունից։

Գրիգորյանը նշել է, որ Ալիեւը սպառնում է Հայաստանին՝ պահանջելով Ադրբեջանի համար բացել «Զանգեզուրի միջանցքը» այն նույն կարգավիճակով, ինչ Լաչինի միջանցքն է։

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում քաղաքագետն ընդգծել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը կողմ են բանակցությունների բովանդակությանը։

Նրա խոսքով՝ ըստ մամուլի հրապարակումների՝ սահմանին կլինեն ռուս սահմանապահներ, բայց կլինի նաեւ հայկական մաքսակետ։

«Հետագայում բեռնատարներին եւ ուղեւորներին, որոնք կանցնեն այդ ճանապարհով, կուղեկցեն հայկական պարեկները, որոնց անդամներից մեկը կլինի ռուս սպա։ Եվ այնտեղ Ադրբեջանին միջանցք տրամադրելու մասին խոսք չկա»,- ասել է Գրիգորյանը։

Քաղաքագետը նշել է նաեւ, որ դեռեւս չկա պայմանավորվածություն, թե վերահսկողության ինչպիսի մոդել կկիրառվի Ադրբեջանում։ Քաղաքագետի կարծիքով՝ Բաքուն դժվար թե համաձայնի իր տարածքում մաքսային հսկողության նմանատիպ տարբերակին։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Իլհամ Ալիեւը պահանջներ է ներկայացրել ՀՀ Սյունիքի մարզի տարածքի նկատմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …