Tuesday , April 23 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Արցախյան օրակարգը միշտ շահարկվել է Հայաստանում․ քաղաքագետ Տեսանյութ

Արցախյան օրակարգը միշտ շահարկվել է Հայաստանում․ քաղաքագետ Տեսանյութ

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը մեկնաբանել է Հայաստանի ներքաղաքական օրակարգը՝ նշելով, թե որքանով այն կապ ունի արցախյան հիմնախնդրի հետ։

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում քաղաքագետը նշել է, որ Հայաստանում արցախյան օրակարգը մշտապես շահարկվել է։ Բայց իրականում 1994-ից հետո Պետրոսյանի համոզմամբ՝ կորցրել է իրական արժեքը։

«Այսօր մենք ունենք նման խնդիրներ, այդ թվում՝ դրա պատճառով։ Ի՞նչ եք կարծում հնարավո՞ր է, որ միայն վերջին երկու տարում հասրակության լայն հատվածը հրաժարվեր Արցախից»,- ասել է Պետրոսյանը։

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանի ողջ քաղաքական վերնախավը, տապալված վարչարարությունը արդարացնելու կամ խմբակային շահերը սպասարկելու համար ժողովրդին անընդհատ հորդորում էր լինել համբերատար՝ բացատրելով, որ ժողովուրդը վատ է ապրում, քանի որ կա արցախյան խնդիր։ Ասում էին, որ Հայաստանում սոցիալական ճգնաժամ է՝ կապված Արցախի հարցի առկայության հետ։

Ըստ Պետրոսյանի՝ հենց այս քաղաքականության արդյունքում էլ հասարակության մեջ կարծիք է ձևավորվել, որ Արցախը խնդիր է, ոչ թե անվտանգության երաշխիք։

Նրա խոսքով՝ հիմա, երբ բացահայտ խոսում են և նույնիսկ ԱԺ ամբիոնից միտք է հնչում, թե Արցախը պետք չէ, այնտեղ ձեր որդիներն են զոհվում և այն կարող է լինել Ադրբեջանի կազմում, մարդիկ դա շատ հեշտ են ընկալում, քանի որ 30 տարի Արցախը ներկայացվում էր ոչ թե որպես արժեք, այլ որպես բեռ։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Սուրեն Պետրոսյանը հայտարարել էր, որ չի հավատում Հայաստանի և Ադրբեջանի միջև զինադադարին, քանի որ սա ոչ թե տնտեսական, այլ աշխարհաքաղաքական խնդիր է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …