Tuesday , March 19 2024
amru

Վերջին նորություներ

Հայաստանի ռազմական լաբորատորիան կրկնապատկում է եկամուտները

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը՝ Հայաստանի ամենախոշոր հարկատուն, պետբյուջեում ցույց է տվել 104,8 միլիարդ դրամ հարկային պարտավորություն՝ նախորդ տարվա կրկնապատիկը։ Եկամտի այս անհավանական աճը կարող է նաև բացատրվել կոմբինատի կառավարմանը պետության մասնակցությամբ։ Բայց հազիվ թե կառավարման փոփոխությունն, այն էլ այդչափ կարճ շրջանում, բերեր եկամտի այդպիսի թռիչքի։ Մնում է մեկ այլ հավանական սցենար․ երևի …

կարդալ »

Հայոց Հայրապետի պատգամը կօգնի խուսափել սխալից

Պետք չէ նվնվալ ու ծնկերին խփել հայկական միամտությամբ Բաքվի հանդեպ եվրոպական ռևերանսի պատճառով, այլ ընդամենը նայել շահերի ալգորիթմը դեռ Խրիմյան Հայրիկից մեզ պատվիրված։ Ինչն է, ի վերջո մեզ դառնացնում իր ապահովությունը փրկող եվրոպական վարքագծում․ այն, որ ժողովրդավարական արժեթղթերը սկսել են վաճառվել էներգակիրների բորսայում։ Երևի սպասում էիք, որ Ուրսուլա ֆոն դեր …

կարդալ »

Գնահատե՛ք Հայաստանի ադրենալինը մինչ Քրիստոսի արձանի կառուցումը

Անկախ հիմնավոր ու անհիմն բացատրություններից, Քրիստոսի արձանի տեղադրումը հայկական բարձունքին պետք է համազգային ոգևորություն բերեր, բայց՝ չբերեց։ Սա ավելի ցավոտ հարց չէ, քան արձանի չափերն ու Հատիսի ընտրությունը։ Ինչ է նշանակում կառույցը եկեղեցական չէ, ուրեմն ոգեշնչումն էլ քրիստոնեական չէ, բայց կանգնեցվում է Քրիստոսի արձանը՝ իբր աշխարհում ամենամեծը հպարտանքով։ Չի համոզում …

կարդալ »

Հայաստանի օրհներգը կստիպի նյարդայնանալ ոչ միայն ադրբեջանցի մարզիկին

Արցախում ծնունդների թիվն աճել է․ ավելի լավ ուղերձ Արցախի ազատությանը հավատացողներին՝ չկա, ու չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ այդ ազատությունը չի դարձել ապրելու անօտարելի միջոց, զինվորի հաց, հարսանիքի կանչ, ինչպիսին դարձավ 700 զույգ նորապսակների պատմական պսակադրությունը Լևոն Հայրապետյանի քավորությամբ։ Քանի Լևոն Հայրապետյան է ունեցել Արցախն իր անպարտելի շրջանում։ Ինչու …

կարդալ »

Հայկական փակուղուց իրավական բլեֆում ելք մի փնտրեք

Կարելի է կռահել՝ ինչ են մտածում ԵԽԽՎ դահլիճում նստածները հայ-ադրբեջանական բանավեճը լսելիս։ Փաստն այն է, որ փակուղին մերն է, ոչ թե եվրոպացունը, որի մտքում հայ գերիների մասին հիշատակումը հորանջելու հետ է ընկալվում․ այդպես սովորաբար սպասում են աշխատանքի ավարտին, որ հետո տանը սպասող շանը կամ կատվին թարմ կեր հասցնեն։ Կարելի է …

կարդալ »

Պաշտպանե՛ք հայկական պատիվը, որոշելով գնալ վա բանկ

Տպավորություն է, թե սկանդալային ձայնագրություններ էլի կլինեն՝ չի բացառվում ավելի մեծ տրամաչափի․ աղ ու հացի ուրացման այս նոր թրենդը կարծես հաստատվում է քաղաքական օրակարգում նենգության բոլոր պարամետրերով, չնայած պարբերական թողարկումները ստվերային այս սինդիկատից առայժմ ցնցումներ չեն հարուցում, բացի այն, որ լցնում են աղքատացող լրատվության դատարկն ու հաստատում քաղաքական ամայությունը։ Եթե …

կարդալ »

Ալիևը Հայաստանից «լաչինի» միջանցք խնդրեց, սակայն նրան մերժեցին. քաղաքագետ Տեսանյութ

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դժգոհ է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող բանակցային գործընթացի բովանդակությունից։ Գրիգորյանը նշել է, որ Ալիեւը սպառնում է Հայաստանին՝ պահանջելով Ադրբեջանի համար բացել «Զանգեզուրի միջանցքը» այն նույն կարգավիճակով, ինչ Լաչինի միջանցքն է։ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում քաղաքագետն ընդգծել …

կարդալ »

Թուրքիան Արցախում հայկական բանակի դեմ միայն բայրաքթարներով չէ, որ կռվել է․ փորձագետ Տեսանյութ

Ռազմաքաղաքական հարցերի փորձագետ Մհեր Հակոբյանը խոսել է թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի արդյունավետության մասին։ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Մհեր Հակոբյանը հայտարարել է, որ «Բայրաքթարը» չի եղել արցախյան 44-օրյա պատերազմի «գլխավոր հերոսը»: Նրա խոսքով՝ Արցախում թուրքական անօդաչու թռչող սարքերը հաջողությունների են հասել այն պատճառով, որ ադրբեջանական կողմը …

կարդալ »

Արցախցի պատգամավոր․ ռուս խաղաղապահները հասկացրել են Բաքվին` այստեղ վերջ Տեսանյութ

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը մեկնաբանել է Արցախի Ասկերանի շրջանի Փարուխ գյուղի մերձակայքում ադրբեջանական զինված ուժերին իրենց սկզբնական դիրքերը վերադարձնելու շուրջ բանակցությունների ընթացքը։ Հարությունյանը նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, Ադրբեջանը օգտվել է այն հանգամանքից, որ Ռուսաստանի ուշադրությունն այլ տեղում էր կենտրոնացած։ Սակայն խաղաղապահները …

կարդալ »

Ալիևին հրավիրեք Հայաստան՝ Նոբելյան մրցանակը անվճար տեսնելու

Ամիս ու կես պայքարից հետո, խորհրդարանական ընդդիմությունը ազատեց ֆրանսիայի հրապարակը, և դա, իսկապես, անհնար է չդիտել որպես կապիտուլյացիայի ներկայացում, այո, այն նույն ականջ ծակող բղավոցի ուղեկցությամբ, որը գրավել էր ոչ միայն Երևանի, այլև Բաքվի լրահոսը, և որն այդպես էլ չդարձավ իշխանությունն առանց քվեի վերցնելու միջոց, ի դեպ, պատերազմից հետո արդեն …

կարդալ »

Չի կարելի Հայաստանի անվտանգության հարցը թողնել միայն պետության ուսերին․ փորձագետ Տեսանյութ Ռազմական և ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը գտնում է, որ Հայաստանը պետք է հիմնովին փոխի անվտանգային համակարգը։ Նրա կարծիքով ներկա աշխարհաքաղաքական զարգացումները և 2020 թվականի 44-օրյա պատերազմի փորձը ցույց են տալիս, որ Հայաստանը գտնվում է թշնամական ուժային կենտրոնների …

կարդալ »

Քաղաքագետը պատմել է, թե ինչու չի հավատում Ադրբեջանի հետ հաշտեցմանը Տեսանյութ

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը մեկնաբանել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Խոսելով կոմունիկացիաների վերաբացման մասին, քաղաքագետն ասել է, որ այդ հարցի հիմքում ոչ թե տնտեսական կոմպոնենտն է գերակայում, այլ աշխարհաքաղաքական։ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակում քաղաքագետը վստահություն է հայտնել, որ «միջանցք» Հայաստանի տարածքով երբեք չի …

կարդալ »

Արցախյան օրակարգը միշտ շահարկվել է Հայաստանում․ քաղաքագետ Տեսանյութ

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը մեկնաբանել է Հայաստանի ներքաղաքական օրակարգը՝ նշելով, թե որքանով այն կապ ունի արցախյան հիմնախնդրի հետ։ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում քաղաքագետը նշել է, որ Հայաստանում արցախյան օրակարգը մշտապես շահարկվել է։ Բայց իրականում 1994-ից հետո Պետրոսյանի համոզմամբ՝ կորցրել է իրական արժեքը։ «Այսօր մենք ունենք նման խնդիրներ, …

կարդալ »

Հայաստանում սոցիալական խնդիրները տեսանելի են անզեն աչքով․ տնտեսագետ Տեսանյութ

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը մեկնաբանել է հայկական դրամի արժևորման տենդենցը և դրա դրական ու բացասական ազդեցությունը երկրի տնտեսության վրա։ Տնտեսագետն ասել է, որ որ դրամի արժևորման պայմաններում շուկան ինքը կարգավորվում է, ստեղծում է լոկալ համամասնություններ, ինչի արդյունքում մակրոմակարդակի վրա արդեն առաջացել է 9 տոկոսանոց գնաճ, իսկ պարենային շուկայում, ըստ Մարգարյանի, գնաճը …

կարդալ »

Օտարերկրացի դիվանագետը տեղափոխվել է Հայաստան՝ առաջին քրիստոնյա երկրում ապրելու համար Տեսանյութ

Քրիստոնեական բլոգեր, Հայ առաքելական եկեղեցու կիսասարկավագ Արմեն Հարեյանը կարծում է, որ քրիստոնեությունն առաջինն ընդունելու շնորհիվ Հայաստանը մտել է պատմության մեջ: ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Հարեյանն ասել է, որ առաջին քրիստոնյա պետության կարգավիճակը շարունակում է հանրահռչակել Հայաստանը։ Երևանի ճանապարհին՝ ինքնաթիռում, նա հանդիպել է առաջադեմ երկրի բարձրաստիճան դիվանագետի, …

կարդալ »

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին վերջնագիր՝ ժողովրդավարությանը դավաճանելու մեղադրանքով․ Լիտվայի ու Չեռնոգորիայի նախագահներին հետապնդել, բայց ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների նախագահներին գոնե Արցախի դրոշ չնվիրել, այն դեպքում, երբ մեր կործանարար պատերազմում Ադրբեջանի բարեկամներն իրենց ոտքով էին հասել Երևան։ Կասե՞ք՝ Լիտվային է …

կարդալ »

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին մտել են Առողջապահության նախարարության շենք նախարար Անահիտ Ավանեսյանին «ամոթանք տալու» համար։ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Մելիքյանն ասել է, որ նման գործողությունները քաղաքական լկտիություն են հիշեցնում։ Նրա խոսքով՝ միջազգային փաստաթղթերում խոսքի ազատությունն …

կարդալ »

Հայկական հարցը կրկին օգտագործել են Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար. քաղաքագետ Տեսանյութ

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը խոսել է Թուրքիայի անվտանգության 14-րդ համաժողովին մասնակցելու մասին, որին իրեն հրավիրել էր «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը։ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Քոչինյանը նշել է, որ համաժողովի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային, ինչպես նաև կլիմայական անվտանգության հարցեր։ «Ես կլիմայի անվտանգության հանձնաժողովում էի: Հանդիպման ժամանակ ես բարձրացրել եմ …

կարդալ »

Հայաստանի երկգլխանի ընդդիմությունը «լոկոմոտիվ» ունի. քաղաքագետ Տեսանյութ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցող վերջին քաղաքական իրադարձությունները, մասնավորապես՝ ընդդիմության բողոքի ակցիաները։ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Բադալյանը նշել է, որ ներկա ընդդիմությանն այս պահին այլընտրանք չկա։ Քաղաքագետը կարծում է, որ ընդդիմությունն իր գոյությամբ բարձրացնում է գործող իշխանության կշիռը, մոբիլիզացնում է որոշակի ռեսուրսներ, և …

կարդալ »

Նման հնարավորություն ունեն միայն հայերն ու հրեաները. Դավիթ Բաբայան Տեսանյութ

Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մեկնաբանել է մայիսի վերջին Հարավային Օսիա կատարած այցը։ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում նա նշել է, որ ընտրություններից հետո նման փոխադարձ ուղևորություններ պարբերաբար լինում են։ Նրա խոսքով՝ Արցախի արտաքին քաղաքականության և պետական օրակարգում միայն մեկ խնդիր կա՝ անկախ պետականության կառուցումը։ Նա …

կարդալ »

Արցախի արտգործնախարար․ Հայկական սկզբունքը ստիպեց Միշելին ու Կլաարին մտափոխվել Տեսանյութ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը մեկնաբանել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությունն այն մասին, որ առանց Արցախի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել կարգավորման։ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման եթերում Բաբայանն ասել է, որ տարբեր երկրներ ունեն իրենց շահերը տարբեր հարցերի, այդ թվում՝ …

կարդալ »

Արցախի կարգավիճակի հարցի բարձրացումը միջնորդները համարում են ապակառուցողական քայլ․ քաղաքագետ Տեսանյութ

Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը մեկնաբանել է հայկական կողմի՝ Արցախի կարգավիճակի որոշման հարցը բարձրացնելու նպատակահարմարությունը։ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Ստեփանյանը կարծիք է հայտնել, որ եթե 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո դեռ հնարավորէր բարձրացնել Արցախի կարգավիճակի հարցը, ապա …

կարդալ »

Հայաստանի արբանյակի առաջին նկարը կարող է տխրեցրել ատկատային գեներալներին

Հայկական առաջին արբանյակի մասին պետք էր ասել կամ լավը, կամ՝ ոչինչ, ինչն էլ կլիներ առողջ հասարակության ճշմարիտ էպիկրիզը։ Բայց ստացանք այն, ինչը սովորաբար լինում է հիվանդ էլիտաներում, որտեղ երկրի հաջողության երաշխավորը ոչ թե բանականությունն է, այլ չարությունն ու մաղձը։ Լավ, ենթադրենք մաղձը կարելի է չափել, անգամ գտնել դրա կուտակման ինչ …

կարդալ »

Վրաստանը ճանապարհ է կառուցում, որ չկորցնի Հայաստանը․ վրացագետ Տեսանյութ

Վրացագետ Հասմիկ Մելիքսեթյանը անդրադարձել է հայ-վրացական հարաբերություններում առկա որոշ տարաձայնությունների։ Նա դրանցից առանձնացրել է , մասնավորապես, Վրաստանի տարածքով հայկական բեռնափոխադրումների պարբերաբար առաջացող խափանումները։ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակում վրացագետը չի բացառել, որ Հայաստանի նախագահի Վրաստան կատարած առաջին այցելությունը միտված է եղել նաև նրան, որ ամառվա ակտիվ շրջանում որոշակի …

կարդալ »

Եթե Հայաստանում նստեն ու սպասեն, չեն կարողանա օգտվել նոր հնարավորություններից․ փորձագետ Տեսանյութ

«Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Նարեկ Կարապետյանը մեկնաբանել է Ոկրաինական դեպքերով պայմանավորված համաշխարհային զարգացումների հնարավոր ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում, «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակում փորձագետն ասել է, որ այդ զարգացումները կարող են որոշակի սպառնալիք ներկայացնել Հայաստանի պարենային անվտանգության հարցում։ Սակայն նա նշել է, որ կոնկրետ ցորենի մատակարարման …

կարդալ »

Հայաստանի հյուսիսում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել Տեսանյութ

Հունիսի 1-ին ժամը 15-16-ի միջակայքում Հայաստանի Հանրապետության որոշ հատվածներում ուժին կարկուտ է տեղացել։ Սպիտակի տարածաշրջանի Լեռնանցք գյուղում կարկտահատիկները եղել են մինչև հավկիթի մեծության։ Լեռնանցք գյուղի բնակիչներից մեկը համացանցում լուսանկար է հրապարակել, որտեղ երևում է կարկտահատիկների մեծությունը։ Նա նաև նշել է, որ կարկուտը լուրջ վնասներ է պատճառել գյուղի ցանքատարածություններին ու այգիներին։ …

կարդալ »

Հայաստանում կան աշխատատեղեր Սփյուռքի հայրենակիցների համար․ Սինանյան Տեսանյութ

ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնաբանել է սփյուռքի հայերի՝ Հայաստան ներգաղթելու հետ կապված խնդիրները։ ՌՈՒՍԱՐՄԻՖՈ-ի եթերում՝ «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակում Սինանյանը, մասնավորապես անդրադարձել է Հայաստանում առկա աշխատաշուկային, որը նրա կարծիքով կարող է խթան հանդիսանալ ներգաղթի համար։ «Այսօր, եթե նկատել եք, մեր քաղաքի ռեստորաններում, կաֆեներում, առաքիչների կազմում, …

կարդալ »

Ռուսաստանից ժամանածներն առաջիկայում կմնան Հայաստանում. Սինանյան Տեսանյութ

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնաբանել է Հայաստան ժամանած Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիների կարգավիճակի հարցը։ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակներում Սինանյանը նշել է, որ ուկրաինական իրադարձությունների ֆոնին հենց ուկրաինական փաստաթղթերով այդ երկրի 6000 քաղաքացիներ են Հայաստան մուտք գործել, սակայն հնարավոր է, որ ևս 6000 քաղաքացի …

կարդալ »

Բրյուսելի և Մոսկվայի «Բաքվի մրցավազքում» հայկական կարմիր գիծ է պետք. Խալաթյան Տեսանյութ

Քաղաքագետ Հայկ Խալաթյանը մեկնաբանել է ՌԴ և ԱՄՆ դեսպանների վերջին հանդիպումները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման եթերում Խալաթյանը նշել է, որ Մինսկի խումբը դադարել է աշխատել, և փաստորեն այժմ բանակցությունների երկու ձևաչափ կա․ մեկը վարում է Ռուսաստանը, իսկ երկրորդը՝ Եվրոմիությունը։ Խալաթյանը նշել է, որ …

կարդալ »

Ժողովրդավարության հուղարկավորությունը Հայաստանում չեղարկվում է

Եվ այսպես․ մեկամսյա անհնազանդության շեմին Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը արտահերթ նիստի հայտ է ներկայացնում, արդեն ոչ հրաժարականի օրակարգով, որը կարելի է նաև կարդալ որպես հումանիտար միջանցքի պահանջ՝ վերադառնալ խորհրդարան՝ ելման դիրքեր, ինչն էլ հավանաբար նշանակում է, որ ինչ որ կողմի հաջողվել է դուրս բերել հայ-ադրբեջանական անորոշությունը պատային վիճակից, այդ վիճակում հայտնվելու …

կարդալ »