Saturday , April 20 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Պաշտպանե՛ք հայկական պատիվը, որոշելով գնալ վա բանկ

Պաշտպանե՛ք հայկական պատիվը, որոշելով գնալ վա բանկ

Տպավորություն է, թե սկանդալային ձայնագրություններ էլի կլինեն՝ չի բացառվում ավելի մեծ տրամաչափի․ աղ ու հացի ուրացման այս նոր թրենդը կարծես հաստատվում է քաղաքական օրակարգում նենգության բոլոր պարամետրերով, չնայած պարբերական թողարկումները ստվերային այս սինդիկատից առայժմ ցնցումներ չեն հարուցում, բացի այն, որ լցնում են աղքատացող լրատվության դատարկն ու հաստատում քաղաքական ամայությունը։ Եթե կուզեք, գաղտնի ձայնագրությունը մեծ հաշվով մարդկային փլուզումներից խուսափելու ճարահատ միջոց է, երբեմն վա բանկ գնալու ծանր ընտրությամբ, որովհետև այն, ինչը կորցնում են սկանդալի մասնակիցները, անվերականգնելի է փշրված ապակու պես։ Դժվար է ասել՝ գնահատում են արդյոք ճարպոտ կյանքի սովոր շահառուները կերպարի այդպիսի այլանդակումը այդ քայլին գնալուց առաջ, կամ չափում են արդյոք ստորության աստիճանը, այդ ստորությունը իրենց ու պետության կենսագրությունում գրանցելուց առաջ։ Հիմա կասեք մեծ խաղերում դա մանրուք է, անգամ կարող է բաց հասարակության պոզիտիվ համարվել։ Այո, դա այդպես է, եթե պաշտոնը, կամ պաշտոնի կորուստը չի պահանջում մարդ մնալ, գոնե հետո մարդավարի ապրելու համար։ Այս դեպքում լավ օրինակ է Պատիվ ունեմի ղեկավարի պատիվը փրկելու քայլը։ Շախմատի լեզվով ասած, ԱԱԾ գեներալը զոհաբերում է մանդատը, երևի գիտակցելով, որ քաղաքական այս արժեհամակարգում մանդատն այլևս արժեք չունի․ ճիշտ հակառակը, մանդատից հրաժարվելն է արժեք ստանում, չէ որ առջևում էլի ձայնագրություններ կան ու ցավոտ առերեսում խորքային պետության հերթական այլանդակության հետ․․․

Նվեր Մնացականյան

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …