Thursday , April 25 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Քաղաքագետը պատմել է, թե ինչու չի հավատում Ադրբեջանի հետ հաշտեցմանը Տեսանյութ

Քաղաքագետը պատմել է, թե ինչու չի հավատում Ադրբեջանի հետ հաշտեցմանը Տեսանյութ

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը մեկնաբանել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Խոսելով կոմունիկացիաների վերաբացման մասին, քաղաքագետն ասել է, որ այդ հարցի հիմքում ոչ թե տնտեսական կոմպոնենտն է գերակայում, այլ աշխարհաքաղաքական։

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում «Օրը Նվեր Մնացականյանի հետ» հաղորդման շրջանակում քաղաքագետը վստահություն է հայտնել, որ «միջանցք» Հայաստանի տարածքով երբեք չի լինելու, ճանապարհները չեն բացվելու և հաշտության պայմանագիր էլ չի կնքվելու։

Իր այդ համոզմունքը քաղաքագետը հիմնավորել է այն հանգամանքով, որ, ըստ իրեն՝ ներկա աշխարհակարգում տեղի ունեցող գործընթացների հիմքում տնտեսական գործոնը, թեև անհրաժեշտ, բայց որ բավարար պայման է։

«Ի՞նչ եք կարծում, Թուրքիային տնտեսական կոմպոնե՞նտն է հետաքրքրում մեր տարածաշրջանում, բնականաբար՝ ոչ։ Ամերիկային հետաքրքրում է տնտեսակա՞ն կոմպոնենտը, երբ իր 197 գործընկերների ցանկում Հայաստանը ընդամենը 193-րդ տեղում է։ Ռուսաստանին Հայաստանը առևտրային տրամաբանությա՞ն մեջ է հետքրքրում։ Բնականաբար՝ ոչ»,-ասել է Սուրեն Պետրոսյանը։

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանը լեգիտիմ օղակ է այդ երկրների համար, որի միջոցով նրանք փորձելու են մշտապես ընդլայնել իրենց ազդեցությունը տարածաշրջանում։

Նա շեշտել է, որ այժմ Հայաստանի համար ամենակարևոր հարցը հասկանալն է, թե ինչ է ուզում, արդյո՞ք Ադրբեջանի հետ հաշտեցումը պետք է հայ հասարակությանը, թե ՝ ոչ։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագիը վերջ դրեց ռազմական գործողություններին, բայց չլուծեց ղարաբաղյան խնդիրը։

Մանրամասները տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …