Tuesday , January 14 2025
amru
Home / Լրահոս / Հայաստանի և Ռուսաստանի դրոշները մարզասրահում. «Սարատովը» տեսանյութ է ցուցադրել աշխարհի չեմպիոն Պետրոսյանի մասին Տեսանյութ

Հայաստանի և Ռուսաստանի դրոշները մարզասրահում. «Սարատովը» տեսանյութ է ցուցադրել աշխարհի չեմպիոն Պետրոսյանի մասին Տեսանյութ

«Սարատով» հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել քիքբոքսի աշխարհի կրկնակի չեմպիոն, Սարատովի բնակիչ Վրեժ Պետրոսյանի մասին:

Ռեպորտաժում նշվում է, որ վերջին մրցումներից հետո, երբ Պետրոսյանը դարձել է աշխարհի չեմպիոն, նա շարունակել է մարզչական գործունեությունը:

Ռուսաստանցի հայ մարզիկը ասել է, որ իր համար միշտ հաճելի է, երբ երեխաները, որոնց նա մարզում է, մասնակցում են տարբեր մրցումների:

«Հաճելի է, երբ քեզ ասում են, որ դու ոչ միայն լավ մարզիկ ես, այլև լավ մարզիչ։ Ես ցանկանում եմ լինել և լավ մարզիչ, և լավ մարզիկ։Սաներիս հաղթանակը շատ հաճելի է, քանի որ այդ հաղթանակի մեջ և ես, և երեխան հոգի ենք ներդրել»,-ասել է Պետրոսյանը։

Մանուկներին Պետրոսյանը մարզում է հանդերձանքով, որի ուսերին ասեղնագործված են Ռուսաստանի և Հայաստանի դրոշները: Նրա սաները նույնպես մարզվում են երկու երկրների դրոշներով դաջված մարզաշապիկներով։

Երեխաների հետ պարապելուց հետո Պետրոսյանը իր մարզումների համար մեկնում է օլիմպիական հերթափոխի կենտրոնական մարզական դպրոց։ Մարզիկը դեռ մտադիր չէ ավարտել կարիերան, նա հայտարարել է, որ դեռ միջազգային մրցաշարերում անելիք ունի։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Վրեժ Պետրոսյանը դարձել է քիքբոքսինգի աշխարհի չեմպիոն:

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …