Քաղաքագետ Հակոբ Բադալյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում խոսել է խորհրդարանական ընդդիմության` նոյեմբերի 9-ին նախատեսվող բողոքի ակցիաների մասին:
Բադալյանը ասել է, թե տպավորություն է ստեղծվում, որ ընդդիմությունը դեմ է իշխանությանը, բայց դեմ չէ, այն ամենին, ինչ տեղի է ունենում:
«Ընդդիմությունը չի պատկերացնում իր դիրքորոշումը արցախյան հարցի վերաբերյալ, բայց հասարակության մեջ դժգոհություն է սերմանում իշխանության նկատմամբ։ Նրանք սպասում են, որ իշխանությունը սայթաքի։ Սա բավականին վտանգավոր իրավիճակ է, և նման դիրքորոշումը ժողովրդին միավորում է իշխանության շուրջ»,-գտնում է փորձագետը։
Բադալյանը կարծում է, որ այս իրավիճակը չպետք է հանգեցնի նրան, որ իշխանությունը սկսի զիջել սկզբունքային հարցերում։ Մասնավորապես, կարողանա դիմակայել Ադրբեջանին միջանցքի հարցում։ Նրա խոսքով՝ այստեղ իր դերն է խաղացել նաև գերտերությունների դիրքորոշումը։
Քաղաքագետը հայտարարել է նաև, որ Հայաստանի ԱԱԾ-ը ընդդիմությանը տեղեկություններ չի հաղորդում տեղի ունեցող իրադարձությունների մասին, քանի որ մտավախություն ունի, որ դրանք գաղտնի չեն պահվի, այլ ընդհակառակը, կհրապարակեն քաղաքական միավորներ հավաքելու համար:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում քաղաքագետ Հակոբ Բադալյանը մեկնաբանել էր «Զանգեզուրի միջանցքի» մասին Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները: