Friday , March 29 2024
amru
Home / Լրահոս / Երևան կայցելի ԱՄՆ պետքարտուղարի Կովկասի հարցերով տեղակալի օգնականը

Երևան կայցելի ԱՄՆ պետքարտուղարի Կովկասի հարցերով տեղակալի օգնականը

Կովկասի, տարածաշրջանային հակամարտությունների ևՀարավային Եվրոպայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի նորանշանակ տեղակալ Էրիկա Օլսոնը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան տարածաշրջանային համագործակցության զարգացման և երկկողմ հարցերի քննարկման նպատակով:

Երևանյան այցի ժամանակ, նոյեմբերի 2-4-ը, Օլսոնը կմասնակցի Հարավային Կովկասում ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովին:

Համաժողովին կմասնակցեն նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգրանը, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիտցենբերգերը, ինչպես նաև կովկասյան բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Էնդրյու Շոֆերը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Վաշինգտոնի գրասենյակի փոխտնօրեն Ալեքսանդր Սոկոլովսկին:

«Մենք ուրախ ենք Վաշինգտոնի և տարածաշրջանի մեր գործընկերների հետ հանդիպումների վաղեմի ավանդույթը վերականգնելու հնարավորության համար: Մտքերի, գաղափարների և տեղեկությունների փոխանակումը մեզ կօգնի ավելի լավ համակարգել մեր քաղաքականությունը տարածաշրջանի բոլոր երեք երկրների հետ»,-նշվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ բացի ներքին քննարկումներից, համաժողովի մասնակիցները հանդիպումներ կունենան Հայաստանի կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Ամերիկայի Հայ ազգային կոմիտեն (ANCA) քննադատել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայության գրառումը երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …