ԵԱՀԿ Մինսկի խմբում փոխվել է ֆրանսիացի համանախագահը։
Ինչպես հաղորդում է Ֆրանսիայի կառավարության մամլո ծառայությունը, ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի նոր համանախագահ է նշանակվել Բրիս Ռոքֆեյլը:
Ռոքֆեյլն այդ պաշտոնում փոխարինել է Ստեֆան Վիսկոնտիին, որը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ էր նշանակվել 2016 թվականին:
Մինչ այս Ռոքֆեյլը եղել է Պանամայում, Ուզբեկստանում Ֆրանսիայի դեսպանը, իսկ Ռիո դե Ժանեյրոյում`գլխավոր հյուպատոսը: 2000 թվականին նա քաղաքական խորհրդական է եղել Ռուսաստանում և Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանություններում։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կարող են մոտ ժամանակներս հանդիպում անցկացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: