Sunday , December 8 2024
amru
Home / Լրահոս / Ֆրանսիայի դեսպան. Հնարավոր է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հստակ սահմանազատման

Ֆրանսիայի դեսպան. Հնարավոր է հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հստակ սահմանազատման

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն հայտարարել է, որ Փարիզը կարծում է՝ հնարավոր է հասնել Երևանի և Բաքվի միջև հստակ սահմանազատման և սահմանագծման:

«Մենք, ինչպես ամբողջ միջազգային հանրությունը, կոչ ենք անում այս գործընթացներն իրականացնել խաղաղ ճանապարհով: Ակնհայտ է, որ խաղաղ համատեքստի հաստատումը կարագացնի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները։ Եվ, իհարկե, դա նաև իմ ցանկությունն է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է դեսպանը:

Դեսպանը նշել է նաև, որ Ֆրանսիան այն երկրներից է, որոնք ցանկանում են մարդասիրական միջոցներ ձեռնարկել, նվազեցնել լարվածությունը և ազատ արձակել հայ գերիներին։ Նրա խոսքով այս հարցի հետևում ո՛չ ինքն է, ո՛չ էլ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը, այլ մեկ ուրիշ դեսպան Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը։

Լույոն անդրադարձել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի` Հայաստան հնարավոր այցին։ Դեսպանի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահը շատ ուրախ կլինի այցելել Հայաստան, քանի որ մեծ կապվածություն ունի հայերի և Հայաստանի հետ։ Նրա խոսքով, Ֆրանսիայի նախագահի ծրագրերի մեջ մտնում է Հայաստան այցելելը, սակայն դեռեւս հստակ ժամկետներ չկան:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն ասել է, որ Փարիզն աշխատում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ Արցախի վերաբերյալ երկարաժամկետ համաձայնագիր ստորագրելու ուղղությամբ:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …