Wednesday , April 24 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Էրդողանը մարտահրավեր է նետել ուժեղներին, բայց դադարել է խոսել միջանցքի մասին. Բադալյան Տեսանյութ

Էրդողանը մարտահրավեր է նետել ուժեղներին, բայց դադարել է խոսել միջանցքի մասին. Բադալյան Տեսանյութ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում մեկնաբանել է հարավկովկասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

Ըստ քաղաքագետի՝ Թուրքիան, առաջարկելով տարածաշրջանային «3+3» ձևաչափը, փորձում է տարածաշրջանում դառնալ առաջատար երկիր, մարտահրավեր նետելով գերտերություններին՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ին։

«3+3» ձևաչափը Անկարային թույլ է տալիս ֆիքսել ստատուս քվոն, որը հաստատվել է արցախյան պատերազմի արդյունքներով»,- ասել է նա։

Բադալյանը նշել է, որ հնարավոր է նաև՝ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ԵԱՀԿ Մինսկի խմբի փոխարեն արցախյան հիմախնդիրը տեղափոխել «3+3» ձևաչափ, որին Հայաստանը պետք է դեմ գնա։

Քաղաքագետն ընդգծել է, որ «3+3» ձևաչափը չի բխում Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերից, քանի որ մեծացնում է Թուրքիայի ազդեցությունը։ Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, չնայած իր մաքսիմալիստական հայտարարություններին, վերջերս դադարել է խոսել «Զանգեզուրի միջանցքի» բացման անհրաժեշտության մասին։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում թուրքագետ Նելլի Մինասյանը մեկնաբանել էր Թուրքիայի ղեկավարության պանթյուրքիստական գաղափարները։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …