Sunday , December 8 2024
amru
Home / Լրահոս / Մրցավարները պարտություն են գրանցել հայ բռնցքամարտիկին, սակայն արդարությունը վերականգնվել է

Մրցավարները պարտություն են գրանցել հայ բռնցքամարտիկին, սակայն արդարությունը վերականգնվել է

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Հայաստանի բռնցքամարտի հավաքականի ներկայացուցիչ Հովհաննես Բաչկովը դուրս է եկել Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, նոյեմբերի 2-ին քառորդ եզրափակիչում Բաչկովը լավ մենամարտ է անցկացրել, նկատելի առավելություն է ունեցել մրցակցի նկատմամբ, ըստ այդմ հաղթանակը պետք է նրանը լիներ։ Սակայն մրցավարները հաղթանակը շնորհել են Բաչկովի մրցակցին՝ թայլանդցի Սոմչայ Վոնգսուվանին։

«Մենամարտից անմիջապես հետո Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոքարկել է մրցավարների անարդար որոշումը և փորձել վերականգնել արդարությունը։ Բողոքարկումը դրական արդյունք է տվել՝ հաղթանակը շնորհվել է հայ մարզիկին»,- նշվում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեսբուքյան գրառման մեջ։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է նաև, որ պատմության մեջ առաջին անգամ աշխարհի առաջնությունում մրցավարների անարդար որոշումը փոխվել է։

Կիսաեզրափակիչում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ։ Սա նշանակում է, որ մեր երկիրը կունենա առնվազն երկու բրոնզե մեդալ։ Բռնցքամարտի ֆեդերացիան նշում է, որ սա նույնպես բացառիկ իրադարձություն է հայկական բռնցքամարտի պատմության մեջ։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ 24-ամյա հայ բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը դուրս է եկել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …