Մոսկվայում թանձր մառախուղի պատճառով Ռուսաստանի մայրաքաղաք մեկնող ավելի քան 30 ինքնաթիռ վայրէջք է կատարել Նիժնի Նովգորոդի Չկալով միջազգային օդանավակայանում։
Newsroom24 պարբերականի փոխանցմամբ՝ օդանավակայնում վայրէջք է կատարել 32 մարդատար ինքնաթիռ: Թռիչքը կիսատ են թողել մասնավորապես՝ Երևանից, Վորոնեժից, Մախաչկալայից, Սիբիրից և Անթալիայից Մոսկվա ուղևորվող օդանավերը։
Հաղորդվում է, որ հենց եղանակային պայմանները բարելավվեն, ինքնաթիռները կշարունակեն թռիչքը։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Մոսկվա-Երևան-Բաթում չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Դոնի Ռոստովում։