Friday , March 29 2024
amru
Home / Լրահոս / Ես նման տեղեկություն չունեմ. Զախարովան՝ Երևանի և Բաքվի միջև «նոր փաստաթղթի» մասին

Ես նման տեղեկություն չունեմ. Զախարովան՝ Երևանի և Բաքվի միջև «նոր փաստաթղթի» մասին

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայում կայացած ճեպազրույցում ասել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի շուրջ աշխատանքը շարունակվում է:

«Եռակողմ հայտարարության ընդունման մոտեցող տարելիցը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերների հետ: Նախարարները համակարծիք են եղել, որ անցած մեկ տարում տարածաշրջանում իրավիճակը կայունացել է։ Հրադադարի ռեժիմն ընդհանուր առմամբ պահպանվում է»,- ասել է նա։

Զախարովան նշել է, որ Երևանում և Բաքվում բարձր են գնահատում ռուս խաղաղապահների գործունեությունը: Առանձին միջադեպերը կարգավորվում են փոխգործակցության հարթված ճանապարհներով:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ջանքեր են գործադրվում տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման համար:

Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը հակամարտության համալիր լուծում է տեսնում հայ-ադրբեջանական սահմանի կարգավորումը: Բացի այդ ակտիվ աշխատանք է տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

Հարցին, թե պատրաստվում է արդյոք նոր փաստաթղթի ստորագրում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, Զախարովան պատասխանել է, որ ինքը նման տեղեկություն չունի:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ներկայացրել է, թե ինչպես է Մոսկվան գնահատում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» բացելու հավանականությունը:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …