Saturday , December 7 2024
amru
Home / Լրահոս / Էրդողանը հայտարարել Է Ալիեևի հետ Փաշինյանի զրույցի մասին

Էրդողանը հայտարարել Է Ալիեևի հետ Փաշինյանի զրույցի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե իբր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ։

Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, Էրդողանը ասել է, թե զրույցի ընթացքում Փաշինյանն ու Ալիևը քննարկել են տարածաշրջանում 3+3 պլատֆորմի ստեղծման հարցը։

«Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանը և նրանց կողքը գտնվող Հայաստանը, եթե համաձայնեն, մենք իսկապես խաղաղության հարթակ կստեղծենք»,-ընդգծել Է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նաև ասել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Հարավային Կովկասի վերաբերյալ: Էրդողանի խոսքով՝ ինքը Մակրոնին ասել է, որ Ադրբեջանի նախագահը վճռական է տարածաշրջանում դրական քայլեր իրականացնելու հարցում։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Թուրքիայի նախագահը հոկտեմբերի 31-ին Հռոմում G20-ի գագաթնաժողովի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում կրկին անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների հաստատմանը:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …