Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հոկտեմբերի 31-ին Հռոմում կայացած «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում կրկին խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման մասին:
Մասնավորապես, Էրդողանն անդրադարձել է տարածաշրջանում առաջարկվող 3+3 ձևաչափի թեմային ։ Ենթադրվում, որ այդ ձևաչափում պետք է ընդգրկվեն Հայաստանը, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը։
«Եկեք վեց երկրով խաղաղություն հաստատենք Հարավային Կովկասում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Երևանին տարածաշրջանում խաղաղության հաստատման առաջարկ է արել»,- ընդգծել Է Էրդողանը։
Նա հայտարարել է, որ այդ հարցում մի փոքր բացասական մոտեցում ունի Վրաստանը։ Սակայն, ըստ Էրդողանի, եթե բոլոր երկրները համաձայնեն, ապա այդ ձևաչափը կվերածվի տարածաշրջանում խաղաղության հարթակի։
Էրդողանը նաև ընդգծել է, որ այդ հարթակը կնպաստի Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացմանը։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ եթե Հայաստանը լուծի իր խնդիրները Ադրբեջանի հետ, Անկարայի համար խոչընդոտներ չեն մնա Երևանի հետ հարաբերությունների կարգավորման համար: