Thursday , March 28 2024
amru
Home / Լրահոս / Իմ ազգանունը Սարգսյան է. Հայաստանի նախագահին ներկայացրել են` Արմեն Փաշինյան Տեսանյութ

Իմ ազգանունը Սարգսյան է. Հայաստանի նախագահին ներկայացրել են` Արմեն Փաշինյան Տեսանյութ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գլազգոյում ելույթ է ունեցել Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ֆորումում։

Ներկայացնելով Հայաստանի նախագահին՝ ֆորումի համակարգողը նրան անվանել է Արմեն Փաշինյան։ Մոտենալով ամբիոնին, նախագահը հստակեցրել է՝ իր ազգանունը Սարգսյան է։

Սարգսյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանը փոքր երկիր է, բայց հայերը համաշխարհային ազգ են։

Սարգսյանը նշել է, որ կլիմայի փոփոխության խնդիրները զգացվում են նաև Հայաստանում։ Նրա խոսքով՝ արձանագրվել է օդի միջին ջերմաստիճանի բարձրացում՝ 1,3 աստիճանով, տեղումների ավելացում՝ 9 տոկոսով։

Հայաստանի նախագահի խոսքով, չնայած Covid-19 համաճարակի հետ կապված խնդիրներին և Արցախի հակամարտության շուրջ շարունակվող մարտահրավերներին, Հայաստանը հավատարիմ է կլիմայի փոփոխության դեմ պայքարի համաշխարհային օրակարգին և քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ։

Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ ամբողջ աշխարհը պետք է հասկանա՝ մենք այլ մոլորակ չունենք, և պետք է պայքարել այն «կանաչ» պահելու համար։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին պարգևատրել է Սուրբ Աթոռի բարձրագույն՝ Grand Collar of the Papal Order of Pius IX շքանշանով:

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …