ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրեն ոչինչ հայտնի չէ Իլհամ Ալիևի հետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման մասին։
«Հայաստանի արտգործնախարարն արդեն մեկնաբանել է այդ հարցը։ Ես իմ կողմից ավելացնելու բան չունեմ»,-ասել է նա ։
Հարությունյանը նաև հայտարարել է, որ մի շարք ձևաչափերում քննարկվում են հաղորդակցության ապաշրջափակման և սահմանների հետ կապված հարցեր: Սակայն այս պահին օրակարգում չկա այդ հարցերը բարձր մակարդակում քննարկելու մտադրություն։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ այս պահին պայմանավորվածություն չկա նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման վերաբերյալ: