Rusarminfo – Page 13 – Российско-Армянское информационное агентство
Thursday , June 18 2026
amru

Վերջին նորություներ

Ռուսաստանի լավագույն մարզչի կոչմանը երկու հայ է հավակնում

Ռուսաստանի տարվա լավագույն մարզչի կոչմանը հավակնում են Օլգա Հակոբյանը և Գենադի Գաբրիելյանը։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ տարվա լավագույն մարզչի կոչմանն առաջադրվել են հանդբոլի ԲԿՄԱ-ի կանանց թիմի և Ռուսաստանի հավաքականի մարզիչ Օլգա Հակոբյանը և թեթև ատլետ Մարիա Լասիցկենեի մարզիչ Գենադի Գաբրիելյանը։ Այս կոչման համար առաջադրվել են նաև այլ թեկնածուներ։ Մասնավորապես, սուսերամարտի Ռուսաստանի …

կարդալ »

Հայաստանը լոքդաունի չի գնա. Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակին, խոսել է այն քայլերի մասին, որոնք պետք է կիրառել իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու համար: «Մեր Ռազմավարությունը հետևյալն է՝ մենք կարծում ենք, որ չպետք է գնանք լոքդաունի և պետք է աշխատենք երկու այլ ուղղությամբ: Առաջին. դիմակների կրման կանոների խստացում՝ …

կարդալ »

Ո՞վ է պատվիրել հոկտեմբերի 27-ը. նախկին պատգամավորը վերլուծել է վարկածները Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Հայաստանի խորհրդարանի երկրորդ գումարման պատգամավոր (1999-2003) Տարոն Սահակյանը խոսել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի իրադարձությունների մասին, երբ Հայաստանի Ազգային ժողովում սպանվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանը, մի շարք պատգամավորներ և նախարարներ: Նախկին պատգամավորի խոսքով՝ դեռևս հնարավորություն կա գործն ամբողջությամբ բացահայտելու և հանցագործության պատվիրատուին պարզելու համար։ Սահակյանը …

կարդալ »

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումը չի ազդի Արցախի վրա. պատգամավոր Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանն ընդգծել է, որ Արցախի հիմնախնդիրը տարածքային հակամարտություն չէ, հետևաբար Ադրբեջանի հետ սահամանագծումը չի ազդի հակամարտության կարգավորուման վրա։ Նա նշել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճի արդյունք չէ։ «Արցախի սահմանների որոշման այլ ձևաչափ կա։ …

կարդալ »

Ադրբեջանը մտադիր է պաշտպանական բյուջեն հասցնել 4,5 միլիարդ դոլարի

«Ադրբեջանի 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով 2022 թվականին պաշտպանության և անվտանգության համար ծախսերը կկազմեն 4,5 միլիարդ դոլար։ 2022 թվականին Ադրբեջանի պետական բյուջեի եկամուտները, ըստ պաշտոնական կանխատեսումների, կկազմեն շուրջ 26,82 մլրդ մանաթ (մոտ 15,8 մլրդ դոլար)՝ 5.4 տոկոսով ավելի, քան 2021 թվականին: Նախատեսվում է, որ 2022 թվականի պետբյուջեի ծախսերը …

կարդալ »

Վերնոյի ստեղծագործությունը Հայաստան կբերի տարբեր երկրների կինոգործիչների

Ֆրանսահայ կինոռեժիսոր Անրի Վերնոյի (Աշոտ Մալաքյան) 100-ամյակի կապակցությամբ Երևանում կանցկացվի «Ազգային կինո. համաշխարհային ժառանգություն» ցուցահանդես-համաժողովը։ Անրի Վերնոյը հայկական սփյուռքի տիպիկ ներկայացուցիչ է։ Նրա կարիերան ձևավորվել է Ֆրանսիայում։ Վերնոյը հայկական թեմային անդրադարձել է իր ռեժիսորական կարիերայի ավարտին՝ 1991 թվականին ստեղծելով իր հայտնի ինքնակենսագրական «Մայրիկ» կինոնկարը, որը դարձել է կինոյի ոլորտում հայկական …

կարդալ »

Կրասնոդարի թանգարանում կթևածեն Հայաստանի գույները

Հոկտեմբերի 27-ից Կրասնոդարի շրջանային արվեստի թանգարանում կգործի ռուսաստանցի հայ նկարիչ Նիկոլայ Ջանյանի աշխատանքների ցուցահանդեսը։ Կցուցադրվեն հեղինակի 100-ից ավելի ստեղծագործություններ։ Ջանյանի նկարների հիմնական թեման բնությունն է և մարդիկ, որոնց նա նկարում է իմպրեսիոնիստների ոճով: Նկարչի ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ են գրավում աստվածաշնչյան թեմաները։ Հեղինակի վրա մեծ ազդեցություն են ունեցել վրձնի հայ մեծանուն …

կարդալ »

ՀՀ ԱԺ պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել 1999 թվականի ահաբեկչության զոհերի հիշատակին

Ուղիղ 22 տարի առաջ՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցավ ահաբեկչություն, որի ժամանակ զոհվեցին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը և վարչապետ Վազգեն Սարգսյանը։ Ազգային Ժողովի այսօրվա նիստից առաջ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 1999 թվականի ահաբեկչության զոհերի հիշատակը։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ այսօր ոգեկոչման միջոցառումներ …

կարդալ »

Հարոյանը «Վիլյառեալի» հետ խաղում դեղին քարտ է ստացել

Հայաստանի ազգային հավաքականի և իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցել է «Վիլյառեալի» հետ ամբողջ խաղին, դեղին քարտ է ստացել: Հյուրընկալվելիս «Կադիսը» մինչև խաղի վերջին րոպեները 2:3 հաշվով հաղթելիս է եղել մրցակցին: Սակայն ավելացված ժամանակի 95-րդ րոպեին թիմը բաց է թողել հաղթանակը: Խաղն ավարտվել է ոչ ոքի՝ 3:3 հաշվով: Ավելի վաղ …

կարդալ »

Ի՞նչ կփոխվի իսլամական աշխարհի հետ հարաբերություններում. նախագահն այցելել է Էր-Ռիադ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սաուդյան Արաբիա կատարած այցի շրջանակներում մասնակցել է «Ապագայի ներդրումային նախաձեռնություն» 5-րդ համաժողովին։ Համաժողովին մասնակցել են պետությունների ղեկավարներ, կառավարությունների անդամներ, հայտնի ընկերությունների ղեկավարներ, գործարարներ։ Նախագահ Սարգսյանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմադ բեն Սալմանի հետ մասնակցել է համաժողովի բացմանը։ Հայաստանի նախագահը և Սաուդյան Արաբիայի թագաժառանգը քննարկել են ապագայում երկու …

կարդալ »

Միայն Հայաստանի` քարտեզներով զիջումների մասին խոսակցությունները մանիպուլյացիա են. պատգամավոր Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և գործընթացը։ Նրա խոսքով, դեռ պարզ չէ, թե խորհրդային ինչ քարտեզներով է կատարվելու գործընթացը։ Կարապետյանը նշել է, որ քարտեզներն իսկապես գտնվում են ՌԴ Գլխավոր շտաբում, սակայն դա չի նշանակում, որ կողմերը չեն …

կարդալ »

Ավստրալացի պատգամավորը դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան

Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը հայտնում է, որ ավստրալացի պատգամավոր Ջոն Ալեքսանդրը երկրի Ներկայացուցիչների պալատում անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային։ Նրա խոսքով, երբ 2019 թվականին այցելել է Արցախ, իրեն ցնցել է այս տարածքի հանդարտությունը, և դա այն դեպքում, երբ Արցախի մշտապես սպառնում էր հարևան երկիրը: Ալեքսանդրը զարմացած է իր այցելած …

կարդալ »

Էրդողանը կրկին նախապայման է դնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Հայաստանը լուծի իր խնդիրները Ադրբեջանի հետ, Անկարայի համար ոչ մի խոչընդոտ չի լինի Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Էրդողանն ասել է, որ հիմա, առավել քան երբևէ, կան բարենպաստ պայմաններ երկարատև խաղաղություն հաստատելու համար։ «Այս հարցում Հայաստանը պետք է …

կարդալ »

Արդյո՞ք Հայաստանն ու Ադրբեջանը նոր փաստաթուղթ կստորագրեն. ԱԺ պատգամավորի մեկնաբանությունը Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրման նախապատրաստվող նոր համաձայնագրի վերաբերյալ մամուլի հրապարակումները։ Մարիա Կարապետյանի խոսքով՝ «դավաճանական» փաստաթղթերի ստորագրման մասին նման տեղեկություններ պարբերաբար հայտնվում են: Առաջինը 2021 թվականի հունվարին էր, իսկ հետո համաձայնագիր ստորագրվեց փոխվարչապետների եռակողմ հանձնաժողովի ստեղծման մասին։ …

կարդալ »

Արդյո ՞ ք նախընտրական համաձայնություն է եղել Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև. Ուրիխանյան Տեսանյութ

«Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-Ի եթերում մեկնաբանել է բողոքի ակցիաները, որոնք սկսվել էին Հայաստանում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո: Նրա խոսքով՝ մարդիկ պատրաստ էին և զանգվածաբար դուրս եկան Նիկոլ Փաշինյանի դեմ, սակայն ընդդիմության մեջ չգտնվեց մի առաջնորդ, որը կարող էր իր հետևից տանել …

կարդալ »

Կալանավորների թվով Ադրբեջանն առաջ է անցել Հայաստանից

World Prison Brief վարկանիշում 100 հազար բնակչի հաշվով բանտերում գտնվող բանտարկյալների թվով Հայաստանը 174 -րդ հորիզոնականում է: 2021 թվականի սկզբին երկրում հաշվառվել է 2145 բանտարկյալ։ Այս վարկանիշով ԱՊՀ մյուս գրեթե բոլոր երկրները շրջանցել են Հայաստանին։ Մասնավորապես, Թուրքմենստանը զբաղեցրել է ամենավատ դիրքը՝ վարկանիշային աղյուսակում զբաղեցնելով երկրորդ տեղը։ ԱՊՀ երկրներից Բելառուսը զբաղեցնում …

կարդալ »

Բեգլարյանն ու ամերիկացի կոնգրեսականը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

Արցախի հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 25-ին Միացյալ Նահանգներում նախատեսում է հանդիպել Արցախի ներկայով և ապագայով մտահոգված քաղաքացիների հետ։ «Լոս Անջելեսում ապրող բոլոր մարդկանց, ովքեր հետաքրքրված են Արցախի ներկայով և ապագայով, հրավիրում եմ հանդիպման, որի ընթացքում կներկայացնեմ ներկա իրավիճակն ու խնդիրները, ինչպես նաև ապագայի ծրագրերը»,- գրել է Արտակ Բեգլարյանն …

կարդալ »

Հայաստանի պաշտպանական բյուջեն կաճի 11 տոկոսով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, որ 2022 թվականին երկրի պաշտպանական բյուջեն կաճի 11 տոկոսով: Փաշինյանի խոսքով՝ պաշտպանության ոլորտին կհատկացվի 345 մլրդ դրամ։ Նա հայտարարել է նաև, որ իշխանությունները մտադիր են երկրում ստեղծել պրոֆեսիոնալ բանակ։ «Մենք հետևողականորեն շարժվելու ենք Հայաստանում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով, բայց դա անելու ենք սահուն, …

կարդալ »

Ստեփանակերտը փոխանակում է առաջարկում

Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Կարախանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ստեփանակերտը Բաքվին առաջարկել է փոխանակել հայ և ադրբեջանցի նկարիչների կտավները: Ըստ Կարախանյանի, արցախյան առաջին պատերազմից հետո ադրբեջանցի նկարիչների մոտ 40 կտավ է մնացել հայկական կողմում, սակայն Բաքուն դրանք վերադարձնելու փորձեր չի ձեռնարկել: Միաժամանակ, Շուշիի Կերպարվեստի …

կարդալ »

Կրասնոդարում ՃՏՊ-ի հետևանքով Հայաստանի 23-ամյա քաղաքացի է մահացել

Հոկտեմբերի 24-ին Ստարոկորսունսկայա գյուղի մոտ` Կրասնոդար-Կրոպոտկին ավտոճանապարհին մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի է ունեցել: «Ժամը 12-ի սահմաններում ՀՀ 23-ամյա քաղաքացին, Nissan Skyline մակնիշի ավտոմեքենայով, թաց ճանապարհին, կորցնելով մեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու բախվել ծառին: Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ մեքենայի առջևի հատվածը վերածվել է …

կարդալ »

Հայաստանում լեգիտիմության հիմնակետը

Գորիսցին տեսախցիկի առջև ոգևորված ասում էր.- հաղթեց իր ցանկությունը, հաղթեց արդարությունը. Մեր կողմից ավելացնենք՝ հաղթել է գորիսցու կամային որոշումը, որին ոչ ոք չի բռնացել: Ավելին, լեգիտիմ ընտրության բերկրանքը չեն թաքցնում անգամ նրանք, ովքեր ժամանակին գողանում էին այդ լեգիտիմությունը: Այո, Հայաստանում սկսած ընտրական առաջին կեղծարարությունից բոլորը իշխանության են եկել այդ գողությամբ, …

կարդալ »

Արցախի հայկական ժառանգությունը Տեսանյութ

Արցախը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Դրանք և’ կրոնական կառույցներ են, և’ աշխարհիկ շինություններ, բերդեր ու ամրոցներ, խաչքարեր ու դամբարաններ: Արցախի պատմամշակութային ժառանգությունը թվագրվում է քարե դարից մինչև ուշ միջնադար: Պաշտոնական տեղեկություններով Արցախում գույքագրված է մոտ 5000 հուշարձան: Ցավոք դրանց մի զգալի մասը Արցախի այն տարածքներում են, որոնք 44-օրյա պատերազմի հետևանքով …

կարդալ »

Ադրբեջանի խորհրդարանի նախագահը դեմարշ է արել «ղարաբաղյան հակամարտություն» եզրույթի պատճառով

Ադրբեջանի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարեթ Սեդերֆելտի հետ հանդիպման ժամանակ բողոքել է միջազգային կառույցների ներկայացուցիչների կողմից Ղարաբաղյան հակամարտություն տերմինի օգտագործման դեմ։ Գաֆարովան նշել է, որ 44-օրյա պատերազմով հակամարտությունը, իր համոզմամբ, կարգավորվել է։ «Ղարաբաղյան հակամարտությունն ընդմիշտ մտել է պատմության մեջ: Ադրբեջանի և տարածաշրջանի համար նոր փուլ է …

կարդալ »

Դուք ավելի լավ արեք. Պուտինը՝ Արցախում հրադադարի մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Վալդայի ֆորումում ունեցած ելույթի ժամանակ ասել է,որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հարցերի լուծումը պահանջում է երկկողմանի փոխզիջումներ: Պուտինի խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը քաղաքական իմաստություն դրսևորեցին՝ դադարեցնելով արյունահեղությունն Արցախում։ «Չնայած տեղի ունեցող իրադարձությունների ամբողջ ողբերգությանը, այնուամենայնիվ, նրանք կարողացան վեր կանգնել …

կարդալ »

Արտակ Բեգլարյանը ներկայացրել է Ռուսաստան և ԱՄՆ կատարած այցի մանրամասները

Արցախի հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը բացահայտել է Ռուսաստան և ԱՄՆ կատարած այցի մանրամասները։ Բեգլարյանն իր ֆեսբուքյան էջում նշել է, որ կառավարության որոշմամբ օրերս գործուղվել է Մոսկվա, ապա ԱՄՆ մի շարք քաղաքներ՝ հանդիպումների, քննարկումների, տարբեր ծրագրերի շուրջ բանակցությունների նպատակով։ «Առաջիկայում մենք պարբերաբար կզեկուցենք արդյունքների մասին, որոնք կհրապարակվեն»,- գրել է նա։ Բեգլարյանն …

կարդալ »

Հայաստանը բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչում է

Հայաստանի ներկայացուցիչ Էլիդա Քոչարյանն Բուդվայում (Չեռնոգորիա) անցել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ: Ինչպես հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, կիսաեզրափակիչում Քոչարյանը հաղթել է մոլդովացի Քրիստինա Չիպերին: Քոչարյանը երկու անգամ Չիպերին նոկդաուն է արել, որից հետո մոլդովացի մարզուհին չի կարողացել շարունակել պայքարը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է նաև, որ Հայաստանը եզրափակիչում …

կարդալ »

ՄԻՊ-ին շատ չի մնացել. իշխանությունները դժգոհ են Թաթոյանից Տեսանյութ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը դժգոհ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գործունեությունից ։ Գրիգորյանն անդրադարձել է ՄԻՊ-ի քաղաքական դիրքորոշմանը։ Նա կարծում է, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խեղաթյուրում է իրականությունը և հանդես է գալիս որպես ընդդիմադիր։ «Թաթոյանի համար մնացել է մի քանի ամիս …

կարդալ »

ՄԱԿ-ի դատավարությունը ճիշտ ընկալում կձևավորի Արցախի մասին

Հաագայում՝ ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի բավարարումը էապես կնպաստի արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում հայկական կողմի փաստարկների ամրապնդմանը և Արցախի ինքնորոշման միջազգային ճանաչմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը շեշտել է, որ արցախյան հիմնախնդրի տեսանկյունից կարևոր է ոչ միայն Միջազգային դատարանի որոշումը, այլև ինքնին գործընթացը, քանի որ …

կարդալ »

Թեհրանի պատասխանն Ալիևին. Իրանը թմրամիջոցների հայտնաբերման ամենաբարձր ցուցանիշն ունի աշխարհում

Հայաստանում Իրանի դեսպանատունն արձագանքել է Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որն Իրանին մեղադրել է Հայաստանի հետ Եվրոպա թմրանյութերի ապօրինի շրջանառություն կազմակերպելու մեջ: «Արմենպրես» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ դեսպանատան տվյալներով, շատ երկրների հանրային շրջանակներ տեղյակ չեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ Իրանի լայնածավալ պայքարի մասին: «Իրանը սերտորեն համագործակցում է հարևան երկրների հետ թմրամիջոցների ապօրինի շրջանառության …

կարդալ »

Ադրբեջանն արձագանքել է Արցախի արտգործնախարարի Մոսկվա կատարած այցին

Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Արցախի Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի Ռուսաստան կատարած աշխատանքային այցի վերաբերյալ: Azertac-ի փոխանցմամբ՝ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը դիմել է համապատասխան կառույցներին Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի՝ ՌԴ- կատարած այցի և քաղաքական շրջանակների հետ նրա հանդիպումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար: «Ռուսական կողմից ստացված տեղեկատվության համաձայն` այս …

կարդալ »