iuorao.ru
kidstravel2.com
theisabellatrust.org
vmayakovsky.ru
пинап
казино олимп
aviator
pinco
verde casino
Thursday , February 12 2026
amru
Home / Էքսկլյուզիվ / Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումը չի ազդի Արցախի վրա. պատգամավոր Տեսանյութ

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծումը չի ազդի Արցախի վրա. պատգամավոր Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանն ընդգծել է, որ Արցախի հիմնախնդիրը տարածքային հակամարտություն չէ, հետևաբար Ադրբեջանի հետ սահամանագծումը չի ազդի հակամարտության կարգավորուման վրա։

Նա նշել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճի արդյունք չէ։

«Արցախի սահմանների որոշման այլ ձևաչափ կա։ Սահմանազատման և սահմանագծման գործընթացը չպետք է կապել արցախյան հակամարտության հետ: Արցախի հարցը չի կարգավորվել, այս մասին մեկ անգամ չէ, որ խոսել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացը ձեռնտու է մեզ, և այս խնդիրը կարևոր է, այդ թվում՝ միջազգային բեռնափոխադրումների համար»,- նշել է պատգամավորը։

Կարապետյանը հայտարարել է նաև, որ «3 + 3» ձևաչափը (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) կապված չէ Արցախի հարցի և սահմանագծման խնդրի հետ։ Նրա խոսքով, պետք է հասկանալ, թե ինչ գործառույթ է ունենալու այս ձևաչափը։ Պատգամավորը հավելել է, որ Հայաստանին անհրաժեշտ է երկխոսություն հարևանների հետ` նույնիսկ պատերազմ վարելու համար։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում Մարիա Կարապետյանը մեկնաբանել էր, Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրման նախապատրաստվող նոր համաձայնագրի վերաբերյալ մամուլի հրապարակումները։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …

humanics-es.com
insccu.com
investvostok.ru
pin up casino
1вин
online casino not covered by gamstop