Tuesday , April 23 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Արդյո՞ք Հայաստանն ու Ադրբեջանը նոր փաստաթուղթ կստորագրեն. ԱԺ պատգամավորի մեկնաբանությունը Տեսանյութ

Արդյո՞ք Հայաստանն ու Ադրբեջանը նոր փաստաթուղթ կստորագրեն. ԱԺ պատգամավորի մեկնաբանությունը Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրման նախապատրաստվող նոր համաձայնագրի վերաբերյալ մամուլի հրապարակումները։

Մարիա Կարապետյանի խոսքով՝ «դավաճանական» փաստաթղթերի ստորագրման մասին նման տեղեկություններ պարբերաբար հայտնվում են: Առաջինը 2021 թվականի հունվարին էր, իսկ հետո համաձայնագիր ստորագրվեց փոխվարչապետների եռակողմ հանձնաժողովի ստեղծման մասին։ Նման դեպք եղավ նաև մայիսին, երբ փաստաթղթի մի մասը հրապարակեց Միքայել Մինասյանը, բայց գործն ավելի հեռուն չգնաց։

«Հիմա կրկին փորձ է արվում նման ալիք բարձրացնել՝ հասարակությանը համոզել, որ պետք է ահազանգել։ Դա պայմանավորված է նաև նրանով, որ մոտենում է նոյեմբերի 9-ը»,- ասել է պատգամավորը։

Մեկնաբանելով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ ձևաչափով Մոսկվայում կայանալիք հանդիպման մասին տեղեկատվությունները, Կարապետյանն ընդգծել է, որ հունվարի 11-ի հայտարարության մեջ ասվում է՝ երբ եռակողմ հանձնաժողովը ներկայացնի Հայաստանի և Ադրբեջանի տարածքով փոխադրումների ապաշրջափակման վերաբերյալ առաջարկներ, ինչ-որ փուլում այդ համաձայնագրերը կքննարկվեն բարձր մակարդակով և կհաստատվեն։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մեկնաբանել էր հոկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …