ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարությունը դժգոհ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գործունեությունից ։
Գրիգորյանն անդրադարձել է ՄԻՊ-ի քաղաքական դիրքորոշմանը։ Նա կարծում է, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խեղաթյուրում է իրականությունը և հանդես է գալիս որպես ընդդիմադիր։
«Թաթոյանի համար մնացել է մի քանի ամիս ավելի ակնհայտ քաղաքական գործունեությամբ զբաղվել ու համար։ Նրա ժամկետը լրանում է, և ես վստահ եմ, որ «Իմ քայլը» խմբակցությունը նոր թեկնածու կառաջարկի»,- հայտարարել է Գրիգորյանը՝ պատասխանելով իշխանությունների Թաթոյանից դժգոհ լինելու պատճառների վերաբերյալ հարցին։
Արմեն Գրիգորյանը նաև հայտարարել է, որ Մարդու իրավունքների գործող պաշտպանը ոչ մի անգամ հանդես չի եկել օբյեկտիվ հայտարարություններով, իսկ նրա գործունեությունն ավելի շատ քաղաքական բնույթ է կրում:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մեկնաբանել է Արցախում հայկական դիրքերի գնդակոծումը:
Մանրամասները տեսանյութում: