Thursday , March 23 2023
amru
Home / Լրահոս / Ադրբեջանն արձագանքել է Արցախի արտգործնախարարի Մոսկվա կատարած այցին

Ադրբեջանն արձագանքել է Արցախի արտգործնախարարի Մոսկվա կատարած այցին

Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Արցախի Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի Ռուսաստան կատարած աշխատանքային այցի վերաբերյալ:

Azertac-ի փոխանցմամբ՝ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատունը դիմել է համապատասխան կառույցներին Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի՝ ՌԴ- կատարած այցի և քաղաքական շրջանակների հետ նրա հանդիպումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար:

«Ռուսական կողմից ստացված տեղեկատվության համաձայն` այս ուղևորությունը կրում էր բացառապես մասնավոր բնույթ, չի համարվում պաշտոնական և տվյալ անձի հետ որևէ քաղաքական խորհրդակցություն չի իրականացվել»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Դեսպանատունը նաև մեղադրել է հայկական ԶԼՄ-ներին սադրանքների և ադրբեջանա-ռուսական համագործակցությունը ստվերելու մեջ:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Ադրբեջանը միջազգային կառույցների ներկայացուցիչներին ուղղորդում է՝ ինչպես այցելել Արցախ:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …