Thursday , April 25 2024
amru
Home / Լրահոս / Ռուսաստանի լավագույն մարզչի կոչմանը երկու հայ է հավակնում

Ռուսաստանի լավագույն մարզչի կոչմանը երկու հայ է հավակնում

Ռուսաստանի տարվա լավագույն մարզչի կոչմանը հավակնում են Օլգա Հակոբյանը և Գենադի Գաբրիելյանը։

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ տարվա լավագույն մարզչի կոչմանն առաջադրվել են հանդբոլի ԲԿՄԱ-ի կանանց թիմի և Ռուսաստանի հավաքականի մարզիչ Օլգա Հակոբյանը և թեթև ատլետ Մարիա Լասիցկենեի մարզիչ Գենադի Գաբրիելյանը։

Այս կոչման համար առաջադրվել են նաև այլ թեկնածուներ։ Մասնավորապես, սուսերամարտի Ռուսաստանի ազգային հավաքականի ավագ մարզիչ Դմիտրի Գլոտովը, թեքվանդոյի օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Լարինի մարզիչ Սերգեյ Պետրովը, ինչպես նաև շախմատիստ Յան Նեպոմնյաշչիի անձնական մարզիչ Վլադիմիր Պոտկինը և բռնցքամարտի Ռուսաստանի տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիկտոր Ֆարխուտդինովը։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ մերձմոսկովյան RosMolSport-ի նախագահ Սերգեյ Աղաջանյանը համաշխարհային ռեկորդ է սահմանել ավելի քան 50 տոննա կշռով ավտոշարասյուն քաշելով։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …