Thursday , March 28 2024
amru
Home / Աֆիշա / Կրասնոդարի թանգարանում կթևածեն Հայաստանի գույները

Կրասնոդարի թանգարանում կթևածեն Հայաստանի գույները

Հոկտեմբերի 27-ից Կրասնոդարի շրջանային արվեստի թանգարանում կգործի ռուսաստանցի հայ նկարիչ Նիկոլայ Ջանյանի աշխատանքների ցուցահանդեսը։

Կցուցադրվեն հեղինակի 100-ից ավելի ստեղծագործություններ։ Ջանյանի նկարների հիմնական թեման բնությունն է և մարդիկ, որոնց նա նկարում է իմպրեսիոնիստների ոճով:

Նկարչի ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ են գրավում աստվածաշնչյան թեմաները։ Հեղինակի վրա մեծ ազդեցություն են ունեցել վրձնի հայ մեծանուն վարպետները, ազգային կոլորիտը։

Նիկոլայ Ջանյանը ծնվել է 1953 թվականին Կիրովաբադում։ 1985 թվականից ապրում և աշխատում է Նովոռոսիյսկում։ Ռուսաստանի նկարիչների միության անդամ է։

Ջանյանը ունեցել է 50-ից ավել ցուցահանդեսներ Մոսկվայում, Կրասնոդարում, Սոչիում, Դոնի Ռոստովում, Ստավրոպոլում, Պյատիգորսկում, Նովոռոսիյսկում, Աբինսկում, Գելենջիկում և այլ քաղաքներում։ Ռուսական մշակույթում ունեցած ավանդի համար արժանացել է ոսկե մեդալի: Նկարչի աշխատանքները պահվում են Նովոռոսիյսկի պատմության թանգարանում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Գերմանիայի, Վրաստանի, Ռուսաստանի մասնավոր հավաքածուներում։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Դոնի Ռոստովի Աստղերի պողոտայում տեղի է ունեցել խորհրդային և հայ նշանավոր գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի Աստղի բացման հանդիսավոր արարողությունը։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …