Thursday , April 25 2024
amru
Home / Լրահոս / Էրդողանը կրկին նախապայման է դնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում

Էրդողանը կրկին նախապայման է դնում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Հայաստանը լուծի իր խնդիրները Ադրբեջանի հետ, Անկարայի համար ոչ մի խոչընդոտ չի լինի Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Էրդողանն ասել է, որ հիմա, առավել քան երբևէ, կան բարենպաստ պայմաններ երկարատև խաղաղություն հաստատելու համար։

«Այս հարցում Հայաստանը պետք է անկեղծ կամք դրսևորի՝ Ադրբեջանի հետ խնդիրները լուծելու համար։ Եթե նա դա անի, ապա Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար որևէ խոչընդոտ չի լինի»,- հայտարարել է նա։

Էրդողանը նշել է, որ ենթակառուցվածքային նախագծերը, որոնք իրականացվում են Թուրքիայի մասնակցությամբ Արցախի տարածքներում, մասնավորապես՝ ճանապարհների և երկաթուղիների մասով, տնտեսական և առևտրային շահավետ հնարավորություններ կստեղծեն տարածաշրջանի բոլոր երկրների համար։

Թուրքիայի նախագահի խոսքով՝ դրանից կշահեն Ադրբեջանի բոլոր հարեւանները, այդ թվում՝ Իրանը, Վրաստանը և Հայաստանը։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Թուրքիայի նախագահը մասնակցել է Ֆիզուլիում (արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքում անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ) օդանավակայանի բացմանը։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …