Wednesday , April 24 2024
amru
Home / Լրահոս / Բեգլարյանն ու ամերիկացի կոնգրեսականը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

Բեգլարյանն ու ամերիկացի կոնգրեսականը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

Արցախի հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 25-ին Միացյալ Նահանգներում նախատեսում է հանդիպել Արցախի ներկայով և ապագայով մտահոգված քաղաքացիների հետ։

«Լոս Անջելեսում ապրող բոլոր մարդկանց, ովքեր հետաքրքրված են Արցախի ներկայով և ապագայով, հրավիրում եմ հանդիպման, որի ընթացքում կներկայացնեմ ներկա իրավիճակն ու խնդիրները, ինչպես նաև ապագայի ծրագրերը»,- գրել է Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում։

Մինչ այդ Արցախի պետնախարարը հանդիպել էր ԱՄՆ կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի հետ: Բեգլարյանը կոնգրեսականին ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը, հումանիտար և քաղաքական մարտահրավերները։

Նա ասել է, որ պատերազմի հետևանքների վերացման և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերջնական իրականացման համար անհրաժեշտ է միջազգային աջակցություն:

Իր հերթին Վալադաոն հաստատել է իր աջակցությունը Արցախի ժողովրդի իրավունքների և ազատության պաշտպանությանը։ Զրուցակիցները քննարկել են նաև առկա խնդիրների լուծման գործում ԱՄՆ կոնգրեսականներին ներգրավելու հնարավորությունը:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը ներկայացրել է Ռուսաստան և ԱՄՆ կատարած այցի որոշ մանրամասներ։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …