Արցախի հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը բացահայտել է Ռուսաստան և ԱՄՆ կատարած այցի մանրամասները։
Բեգլարյանն իր ֆեսբուքյան էջում նշել է, որ կառավարության որոշմամբ օրերս գործուղվել է Մոսկվա, ապա ԱՄՆ մի շարք քաղաքներ՝ հանդիպումների, քննարկումների, տարբեր ծրագրերի շուրջ բանակցությունների նպատակով։
«Առաջիկայում մենք պարբերաբար կզեկուցենք արդյունքների մասին, որոնք կհրապարակվեն»,- գրել է նա։
Բեգլարյանն ասել է, որ իր պարտականությունները կատարում է հեռակա կարգով, հատկապես հրատապ լուծում պահանջող հարցերի դեպքում։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ հոկտեմբերի 18-19-ը Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը Մոսկվայում հանդիպել է հայկական և ռուսական տարբեր շրջանակների ներկայացուցիչների հետ։