Thursday , April 25 2024
amru
Home / Լրահոս / Ավստրալացի պատգամավորը դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան

Ավստրալացի պատգամավորը դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան

Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը հայտնում է, որ ավստրալացի պատգամավոր Ջոն Ալեքսանդրը երկրի Ներկայացուցիչների պալատում անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիային։

Նրա խոսքով, երբ 2019 թվականին այցելել է Արցախ, իրեն ցնցել է այս տարածքի հանդարտությունը, և դա այն դեպքում, երբ Արցախի մշտապես սպառնում էր հարևան երկիրը: Ալեքսանդրը զարմացած է իր այցելած քաղաքներում մարդկանց տոկունությունից և ուժից:

«Բայց ընդամենը մեկ տարի անց մենք տեսանք փախստականներով խցանված ճանապարհների ողբերգական պատկերները, որոնք ուղիղ համեմատական են գրեթե 100 տարի առաջ արված Հայոց ցեղասպանության տեսարաններին»,- իր ելույթում ասել է Ջոն Ալեքսանդրը:

Պատգամավորը մտահոգություն է հայտնել անցյալ տարի Ադրբեջանի հարձակումների հետևանքով առաջացած և մինչ օրս շարունակվող հումանիտար և քաղաքական ճգնաժամի կապակցությամբ։ Նա հայտարարել է, որ հրադադարը պետք է խստորեն պահպանվի, քանի որ Արցախում ապրող ժողովուրդը տառապում է։

«Այդ ժամանակից ի վեր ես տեղեկություններ եմ լսել, որ 100 000 խաղաղ հայ բնակիչներ վտարվել են իրենց տներից, 5000-ը սպանվել են, հարյուրավոր հայեր գերեվարվել են»,- ասել է Ալեքսանդրը:

Մինչ այդ Ավստրալիայի պաշտպանության նախկին նախարար Ջոել Ֆիցգիբոնը նույնպես կոչ էր արել Ավստրալիայի կառավարությանը դատապարտել խաղաղ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել Կոնգրեսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի առանցքային հանձնաժողովներին հետաքննել Պետքարտուղարության համակարգային ձախողումները տարածաշրջանային քաղաքականության և Հայաստանի նկատմամբ երկկողմ քաղաքականության հարցում:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …