Հայաստանի և Հնդկաստանի Արտաքին գործերի նախարարների համատեղ ասուլիսում Արարատ Միրզոյանը խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան սպասվելիք այցի մասին: Նրա խոսքով՝ մոտ օրերս հստակ որոշում կլինի այդ հարցում: Անդրադառնալով հայ-հնդկական հարաբերություններին, Միրզոյանը հույս է հայտնել, որ Հնդկաստանը կարող է լուրջ ներդրում ունենալ Հարավային Կովկասում իրավիճակի եւ անվտանգության կարգավորման հարցում: …
կարդալ »Վերջին նորություներ
Հադրութցիները կառավարությունից պահանջում են լուծել իրենց բնակարանների հարցը Տեսանյութ
Հոկտեմբերի 12-ին Երևանում՝ Կառավարության շենքի դիմաց, Արցախի Հադրութի և 44-օրյա պատերազմից հետո անդրբեջանական վերահսկողության տակ անցած մի շարք այլ շրջաններից տեղահանվածները բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք հերթական անգամ կառավարությունից պահանջել են լուծել իրենց բնակարանային խնդիրները: Հադրութցիները ասել են, որ բնակվում են վարձով, և պետության կողմից փոխհատուցումը դադարեցնելուց հետո կանգնել են …
կարդալ »Ազգային Ժողով կարող են մուտք գործել միայն պատվաստված և թեստի բացասական արդյունք ունեցող քաղաքացիները
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին տեղեկացրել է, որ այսուհետ խորհրդարան կարող են մտնել միայն Քովիդ 19-ի դեմ պատվաստված կամ թեստավորման բացասական պատասխան ներկայացնող քաղաքացիները: Առողջապահության նախարարի հրամանագրով՝ հոկտեմբերի 14 -ից սկսած, Հայաստանի բոլոր աշխատող քաղաքացիները պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ կամ ամսական երկու անգամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք: Ավելի …
կարդալ »Իրանի դեսպանը Հայաստանին առաջարկել է համագործակցություն բարձր տեխնոլոգիաների ոլորտում
ՀՀ Բարձր տեխնոլոգիաների նախարար Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոխուրիին: Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է Իրանի հետ համագործակցության ընդլայնման ծրագրերին ու հնարավորություններին: Նախարարն ընդգծել է երկու երկրների միջև արդեն իսկ հաստատված վստահելի գործընկերային հարաբերությունները և նշել, որ այժմ համագործակցության զարգացմանը նպաստելու անհրաժեշտություն կա: …
կարդալ »Բաքուն Իրանին մեղադրել է զրպարտության մեջ. «Մենք ահաբեկիչներ չունենք»
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան, մեկնաբանելով Ադրբեջանի վերաբերյալ Իրանի ԱԳ նախարարի հայտարարությունները, նրան մեղադրել է զրպարտության մեջ: Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ադրբեջանի տարածքում օտարերկրյա ահաբեկիչներ կան: «Ցավոք, Իրանի ԱԳՆ-ը չի հրաժարվում Ադրբեջանի դեմ իր հակաքարոզչությունից: Մենք կտրականապես հերքում ենք նմանատիպ մեղադրանքները …
կարդալ »«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հայտարարել է հաղթողների անունները
Երևանում աշխատանքն է ավարտել «Ոսկե ծիրան» 18-րդ միջազգային կինոփառատոնը: Գլխավոր մրցանակին արժանացել է հնդիկ ռեժիսոր Պի Էս Վինոտրաջի «Խճաքարեր» ֆիլմը, իսկ երկրորդ մրցանակին՝ Դիեդո Համադիի (Կոնգո, Ֆրանսիա, Բելգիա) «Հոսանքն ի վար՝ դեպի Կինշասա» ֆիլմը: Ժյուրիի կողմից հատուկ հիշատակման է արժանացել ռեժիսոր Ցյու Ծյունծյուի (Հոնկոնգ, Ֆրանսիա) «Նոր հին ներկայացում» կինոարարը, իսկ …
կարդալ »Տոնոյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Դավիթ Տոնոյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Ըստ փաստաբանների՝ իրենց պաշտպանյալը մեղադրվում է մի արարքի մեջ, որը չի կատարել: «Նախարարի պաշտոնից ազատվելուց հետո պարոն Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության և …
կարդալ »Ի՞նչ է նշանակում Հայաստանի համար «ժամկետանց հրթիռ», որի մասին գիտեր թշնամին
Եթե հաստատվի ժամկետանց հրթիռ արտահայտությունը, դա բավարար է ծանրագույն վճիռ կայացնելու համար, բանակը վարկաբեկող մնացյալ ապացույցներն, ընդամենը մանրադրամ կլինեն այդ անհայրենիք գործարքում, որին հաստատ տիրապետել է նաև թշնամին, և խայտառակությունը հենց դա է: լավ, ինչ է նշանակում ժամկետանց հրթիռ ամեն ժամ պատերազմի սպասող երկրում: Այսինքն ինչ է ստացվում. այդ գործարքի …
կարդալ »Մահացած են գտել Հայոց Ցեղասպանության ճանաչման օրինագծի հեղինակ պատգամավորին
Կիևի ոստիկանությունը հոկտեմբերի 8-ին տեղեկատվություն Է ստացել, որ հայտնաբերվել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Անտոն Պոլյակովի դին: Ըստ լրատվամիջոցների` Պոլյակովն իրեն վատ է զգացել տաքսու մեջ և իրավապահները շտապօգնություն են կանչել: Բուժօգնությունը, սակայն, անօգուտ է եղել, բժիշկներն արձանագրել են պատգամավորի մահը: Ըստ Կիևի դատախազության մամուլի ծառայության հաղորդագրության՝ դիահերձման արդյունքում պարզվել է, …
կարդալ »ՄԻՊ-ը փաստեր է ներկայացրել ադրբեջանական ապօրինությունների մասին
Հոկտեմբերի 7-ին Հռոմում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը օտարերկրյա լրագրողներին ապացույցներ է ներկայացրել հայ գերիների նկատմամբ խոշտանգումների և ադրբեջանցի զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների մասին: Արման Թաթոյանը խոսել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապության մասին, շեշտելով, որ անտեսված են միջազգային պահանջները և գերիները պահվում են ռազմաքաղաքական …
կարդալ »Բաքվում ցանկանում են ևս մեկ անգամ հանդիպել Հայաստանի ԱԳ նախարարի հետ
Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ Բաքուն չի բացառում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպման հնարավորությունը: “Մենք կարծում ենք, որ օգտակար կլինի հետպատերազմյան ժամանակաշրջանի հայ-ադրբեջանական հարաբերությունների քննարկումը: վերջերս Նյու Յորքում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Մենք չենք բացառում նման հանդիպման հնարավորությունը նաև առաջիկայում»,- ասել է Աբդուլաևան …
կարդալ »Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը պատրաստ է այցելել Հայաստան և Ադրբեջան՝ որպես բարիդրացիության ժեստ
«Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում դիվանագետը հայտնել է, որ հարեւանների հետ հարաբերությունների զարգացումը Իրանի նոր կառավարության առանցքային առաջնահերթություններից է: «Ադրբեջանն ու Հայաստանը մեր լավ հարևաններն են, և մենք չենք կարող որևէ մեկի հետ աշխատել մյուսի դեմ։ Մեր արտաքին քաղաքականությունը հավասարակշռված պետք է լինի»,- ասել է Աբդոլլահիանը: Նախարարը հիշեցրել է, որ մի …
կարդալ »Ինչպես են ընդունել Հայաստանի հավաքականի նորեկին թիմակիցները. Սելարայանը մանրամասնում է
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորեկ, «Կոլամբուս Կրյու» ակումբի խաղացող Լուկաս Սելարայանը ՀՖՖ TV-ի հետ զրույցում խոսել է Հայաստանի ազգային հավաքականից ստացած իր տպավորությունների մասին: Սելարայանը հայտնել է, որ արդեն մի քանի տարի է, ինչ խոսակցություններ կային այն մասին, որ ինքը կարող է խաղալ Հայաստանի հավաքականում: Բանակցություններ էին ընթանում Հայաստանի ֆուտբոլի …
կարդալ »Ի՞նչու են Կարո Փայլանին փորձում զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից Տեսանյութ
ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի խորհրդական Սևան Դեյիրմենճյանը մեկնաբանել է նրան պատգամավորական մանդատից զրկելու Ռեջեփ Թաիբ Էրդողանի միջնորդությանը: Սևան Դեյիրմենճյանի խոսքով՝ սա առաջին դեպքը չէ, որ Կարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու փորձ է արվում, սակայն այդ քայլերը որևէ լուրջ հիմքեր չունեն: «Չկա որևէ նշում,որ Կարո Փայլանին …
կարդալ »Ապացույցներ ապօրինությունների մասին. Հայաստանի ՄԻՊ-ի զեկույցը Իտալիայի խորհրդարանում
Հոկտեմբերի 6-ին Իտալիայի խորհրդարանում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը 2020 թվականի արցախյան պատերազմից հետո հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների և դաժան վերաբերմունքի վերաբերյալ զեկույցներ և ապացույցներ է ներկայացրել: Թաթոյանը խոսել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի մասին՝ շեշտելով, որ Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքի պահանջներն ու գերիներին պահում …
կարդալ »Ավիացիայի կոմիտե. Հայաստանը չի փակել երկինքը Ադրբեջանի ինքնաթիռների համար
Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաստատել է, որ 2021 թվականի հոկտեմբերի 6-ին Բաքու-Նախիջևան երթուղով չվերթն իրականացվել է Հայաստանի օդային տարածքով: Կոմիտեի հայտարարության մեջ նշվում է, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի օդային տարածքի օգտագործումը քաղաքացիական ինքնաթիռների համար երբեք չի սահմանափակվել, բացառությամբ 44-օրյա պատերազմի ժամանակաշրջանի: «Նշված երթուղով չվերթներն իրականացվել են շարունակաբար մինչև …
կարդալ »Ալիևը հայտարարել է, թե ցանկանում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ընդունելով ԵՄ դեսպան Պյոտր Միխալկոյի հավատարմագրերը, անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին: Ալիևը նշել է, թե պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Նա նաև ընդգծել է, որ հնարավոր է համարում Եվրամիության ակտիվ մասնակցությունը այս գործընթացին: «Այժմ հիմնական հարցը պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղության ապահովումն է: …
կարդալ »Էրդողանը ցանկանում է անձեռնմխելիությունից զրկել հայ պատգամավորին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջնորդություն է ուղարկել երկրի խորհրդարան՝ չորս պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Ermeni Haber-ը, խորհրդարանականներից մեկը, որին Թուրքիայի ղեկավարը ցանկանում է զրկել անձեռնմխելիությունից, ազգությամբ հայ պատգամավոր Գարո Փայլանն է: Փայլանը և երկու այլ պատգամավորներ ներկայացնում են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP), իսկ չորրորդը Քրդական …
կարդալ »Ֆրանսիայի նոր դեսպանը հարգել է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը հանդիպել է դեսպանին և ներկայացրել հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Մարությանը հյուրերին պատմել է Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի հայ բնակչության հալածանքների ժամանակ զոհվածների հիշատակին: …
կարդալ »Հայկական պատվիրակությունը կարդինալ Պարոլինին պատմել է Բաքվի հանցավոր գործողությունների մասին
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորած պատվիրակությունը Հռոմում հանդիպել է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարդինալին զեկույց է ներկայացրել Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ: Ըստ պաշտպանի գրասենյակի մամուլի ծառայության՝ Թաթոյանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու անհրաժեշտությունը, մատնանշելով …
կարդալ »«Ցնցող պատասխան Իրանին». Նախիջևանի երկնքում թուրքական կործանիչներ են թռել
Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության սրացման ֆոնին՝ Նախիջևանում անցկացվում են «Անքակտելի եղբայրություն 2021» թուրք-ադրբեջանական զորավարժությունները: Ըստ Turkiyegazetisi պարբերականի՝ մարտավարական զորավարժությունները Թուրքիայի և Ադրբեջանի պատասխան են Նախիջևանի հետ սահմանին և Արաքս գետի շրջանում իրանական զորավարժություններին: «Ադրբեջանի անվտանգության ծառայության պաշտոնաթող գնդապետ-փորձագետ Ադալետ Վերդիևը Իրանի թշնամական վերաբերմունքն անվանել է սարսափելի սխալ և ասել, …
կարդալ »Լապշինի «սադրանքը» աշխատեց. Բաքուն դիմել է ՄԻԵԴ
Բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՄԻԵԴ՝ Բաքվի բանտում իր մահափորձի փաստով գործը վերանայելու համար: Բողոքը կքննվի 2021 թվականի հոկտեմբերի 11-ին: Լապշինը նշել է, որ գործի վերանայման փաստը լիովին բխում է իր շահերից: «4 ամիս առաջ՝ մայիսի 20-ին, երբ Ստրասբուրգի Եվրոպական դատարանը վճռեց, …
կարդալ »Պատվաստանյութի 2-րդ դեղաչափի ուշացումը չի նվազեցնում դրա արդյունավետությունը
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ի տարածած հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում վերջին օրերին դիտվում է Covid-19-ի դեմ «Սինոֆարմ» պատվաստանյութի որոշակի անբավարարություն: Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ բանակցություններ է վարում հնարավորինս սեղմ ժամկետում նոր խմբաքանակ ներկրելու համար: Ըստ ՀՎԿԱԿ-ի՝ նման պատկեր է ամբողջ աշխարհում, և դա պայմանավորված է բնակչության շրջանում …
կարդալ »10 անուն. ո՞վ է ամենաթանկ հայ ֆուտբոլիստը
Transfermarkt-ը հրապարակել է 10 ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստների թարմացված ցանկը: Առաջատարը Հայաստանի ազգային հավաքկանի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է 16.5 միլիոն դոլար տրանսֆերային արժեքով: Նրան հաջորդում է Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Լուկաս Սելարայանը 11 միլիոն դոլար: Երրորդ հորիզոնականում «Հոֆենհայմի» ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանն է 3.85 միլիոն դոլար տրանսֆերային արժեքով: Իսպանական …
կարդալ »Բլոգեր Դավիթ Մանուկյանը դարձել է «Սառցե դարաշրջան» նախագծի ժյուրիի անդամ
Ռուսաստանում հայտնի բլոգեր և երգիչ Դավիթ Մանուկյանը (Դավա) հայտնել է, որ մասնակցելու է Առաջին ալիքի «Սառցե դարաշրջան» շոուին, բայց որպես ժյուրիի անդամ: Մանուկյանն Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել նախագծի ժյուրիի նախագահ Տատյանա Տարասովայի հետ: Բլոգերը նշել է, որ շատ ուրախ է Տարասովայի կողքին լինելու համար: Ի սկզբանե նախատեսված էր, …
կարդալ »Ազգային հավաքականի գլխավոր հաղթաթուղթը թիմային ֆուտբոլն է. Հայաստանի հավաքականի նորեկ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նորեկներից մեկը՝ Ժիրայր Շագոյանը, հարցազրույցում խոսել է գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի հետ իր աշխատանքի և թիմի առաջադրանքների մասին: Շագոյանն ընդգծել է, որ խաղադաշտում Կապարոսը շատ բծախնդիր է և լուրջ մոտեցում է պահանջում խաղի նկատմամբ: «Ըստ Կապարոսի, յուրաքանչյուր պահը կարևոր է խաղի ընթացքում: Իսկ դաշտից դուրս նա շատ …
կարդալ »Հայաստանի օդային տարածքով ադրբեջանական ուղևորատար ինքնաթիռներ են թռչում
«Ադրբեջանական ավիաուղիները» (AZAL) Բաքու-Նախիջևան-Բաքու ներքին չվերթներ իրականացնելիս հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը»,- հայտնում է ավիաընկերությունը: AZAL- ը նշում է, որ այս թռիչքն իրականացնելիս պետք է օգտագործեն առկա բոլոր օդային միջանցքները, ներառյալ՝ Հայաստանի և Իրանի տարածքով անցնողները: Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ Հայաստանի օդային տարածքով իրականացվող չվերթները …
կարդալ »Անհեթեթություն է. Իսրայելի դեսպանի հայտարարությունը Արցախում իսրայելցի զինվորականների ներկայության մասին
Հոկտեմբերի 5-ին Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին լրագրողներին տված հարցազրույցում անդրադարձել է Արցախում իսրայելցի զինվորականների ներկայության մասին տեղեկություններին, դրանք որակելով «մեծ հիմարություն»: «Կարծում եմ, որ սա մեծ հիմարություն է, որովհետև, եթե խոսքը Արցախի մասին է, ապա այնտեղ կան և՛ ռուս, և՛ թուրք զինծառայողներ: Այսպիսով, ես կարծում եմ, որ եթե …
կարդալ »Միջազգային հարթակներում Ռուսաստանն ամենաշատ շփումներն ունի Հայաստանի հետ. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարցազրույցի ժամանակ ասել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ նույն դիվանագիտական և քաղաքական հարթակում գտնվող երկրների շարքում առաջին տեղում է: Հոկտեմբերի 5 -ին ՌԴ Դաշնային Խորհրդի «Միասին» հեռուստածրագրին տված հարցազրույցում Հայաստանի խորհրդարանի խոսնակն ասել է, թե ուրախ է, որ այս պաշտոնում իր առաջին այցը հենց Ռուսաստան …
կարդալ »Իրանի արտգործնախարարը ռուս գործընկերոջ հետ կքննարկի իրավիճակը Հարավային Կովկասում
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Մոսկվայում, Ռուսաստանի արտգործնախարարի հետ բանակցություններից առաջ, հայտնել է, որ Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ նախարարները մտադիր են քննարկել Հարավային Կովկասում ընթացող զարգացումները: «Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կարձագանքի և կընդունի տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությունները, ինչպես նաև ահաբեկիչների առկայությունը և տարածաշրջանում սիոնիստական ռեժիմի գործողությունները, որոնք հակասում …
կարդալ »