Sunday , December 8 2024
amru
Home / Լրահոս / Հայաստանի պաշտպանական բյուջեն կաճի 11 տոկոսով

Հայաստանի պաշտպանական բյուջեն կաճի 11 տոկոսով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, որ 2022 թվականին երկրի պաշտպանական բյուջեն կաճի 11 տոկոսով:

Փաշինյանի խոսքով՝ պաշտպանության ոլորտին կհատկացվի 345 մլրդ դրամ։ Նա հայտարարել է նաև, որ իշխանությունները մտադիր են երկրում ստեղծել պրոֆեսիոնալ բանակ։

«Մենք հետևողականորեն շարժվելու ենք Հայաստանում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով, բայց դա անելու ենք սահուն, մտածված քայլերով»,- հայտնել է կառավարության ղեկավարը ։

Նա նաև տեղեկացրել է, որ Հայաստանը շարունակում է նոր զինատեսակներ գնել։

Փաշինյանը տեղեկացրել է, որ քննարկվում է սահմանների պահպանությունը ժամանակի ընթացքում պայմանագրային հիմքերի վրա դնելու հնարավորությունը։

Վարչապետը նաև նշել է, որ երկրում կուժեղացվի սահմանապահ ծառայությունը։ Փաշինյանի խոսքով՝ հեռանկարում ենթադրվում է, որ սահմաններին կլինեն բացառապես սահմանապահ զորքերը։

Վարչապետը նաև նշել է, որ ադրբեջանական զորքերի դուրսբերումը Հայաստանի տարածքներից, ինչպես նաև Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի սկիզբը բարենպաստ պայմաններ կստեղծեն բարեփոխումների համար:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել էր, որ Ռուսաստանի միջնորդական ջանքերի շնորհիվ է հաջողվել կասեցնել 44-օրյա պատերազմը:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …