Friday , April 26 2024
amru
Home / Լրահոս / Հայաստանը բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչում է

Հայաստանը բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչում է

Հայաստանի ներկայացուցիչ Էլիդա Քոչարյանն Բուդվայում (Չեռնոգորիա) անցել է բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ:

Ինչպես հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, կիսաեզրափակիչում Քոչարյանը հաղթել է մոլդովացի Քրիստինա Չիպերին: Քոչարյանը երկու անգամ Չիպերին նոկդաուն է արել, որից հետո մոլդովացի մարզուհին չի կարողացել շարունակել պայքարը:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան հայտնում է նաև, որ Հայաստանը եզրափակիչում ներկայացնելու են ևս 3 մարզիկներ: Բացի Էլիդա Քոչարյանից (60 կգ), ոսկու համար կպայքարեն Հենրիկ Սահակյանը (51 կգ), Մանվել Պետրոսյանը (57 կգ) և Հենրիկ Չխրիկյանը (86 կգ): Բոլոր մարզիկները տրամադրված են հաղթական։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայ բռնցքամարտիկ Հենրիկ Սահակյանը հաղթել է թուրք մրցակցին:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …