Thursday , April 25 2024
amru
Home / Լրահոս / Կալանավորների թվով Ադրբեջանն առաջ է անցել Հայաստանից

Կալանավորների թվով Ադրբեջանն առաջ է անցել Հայաստանից

World Prison Brief վարկանիշում 100 հազար բնակչի հաշվով բանտերում գտնվող բանտարկյալների թվով Հայաստանը 174 -րդ հորիզոնականում է:

2021 թվականի սկզբին երկրում հաշվառվել է 2145 բանտարկյալ։ Այս վարկանիշով ԱՊՀ մյուս գրեթե բոլոր երկրները շրջանցել են Հայաստանին։

Մասնավորապես, Թուրքմենստանը զբաղեցրել է ամենավատ դիրքը՝ վարկանիշային աղյուսակում զբաղեցնելով երկրորդ տեղը։ ԱՊՀ երկրներից Բելառուսը զբաղեցնում է 20-րդ տեղը, Ռուսաստանը՝ 24-րդ, որին հաջորդում է Ադրբեջանը՝ 63-րդ, Մոլդովան՝ 79-րդ։ Ղրղզստանը զբաղեցրել է 96-րդ տեղը, Ղազախստանը՝ 98-րդ, Ուկրաինան՝ 108-րդ, Տաջիկստանը՝ 161։ ԱՊՀ երկրներից վարկանիշում լավագույն տեղը զբաղեցրել է Ուզբեկստանը` 179-րդ տեղը։

Բանտարկյալների թվով աշխարհում առաջին տեղում Միացյալ Նահանգներն է, որտեղ բանտերում պատիժ է կրում ավելի քան 2 միլիոն մարդ։ Սան Մարինոն լավագույնն է՝ այստեղ բանտարկյալներ չկան։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Standart & Poor’s միջազգային վարկանիշային գործակալությունը առաջին անգամ վարկանիշ է շնորհել Հայաստանի կառավարությանը։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …