Հոկտեմբերի 14-ին կառավարության նիստի սկզբում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ «Standart & Poor’s» միջազգային գործակալությունն առաջին անգամ վարկանիշ է շնորհել ՀՀ կառավարությանը:
Վարչապետի խոսքով՝ վարկանիշի շնորհիվ, հայաստանյան մասնավոր ընկերությունները միջազգային կառույցներից վարկեր կարող են ստանալ էժան տոկոսադրույքներով:
«Այս դեպքում Հայաստանը գնահատվում է որպես հուսալի գործընկեր և այդ պարագայում ցածր տոկոսներով վարկեր են տրամադրվում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդգծել է՝ այս վարկանիշի հիմնական առանձնահատկությունն այն է, որ Հայաստանում գրանցված ֆինանսական մասնավոր կազմակերպությունների համար հնարավորություն է ստեղծվում միջազգային անհատական վարկանիշ ստանալ:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ տնտեսագետ Վահե Դավթյանը գնահատել է ԵՄ-ից վարկեր ստանալու ռիսկերը: