Thursday , April 25 2024
amru
Home / Լրահոս / Թեհրանի պատասխանն Ալիևին. Իրանը թմրամիջոցների հայտնաբերման ամենաբարձր ցուցանիշն ունի աշխարհում

Թեհրանի պատասխանն Ալիևին. Իրանը թմրամիջոցների հայտնաբերման ամենաբարձր ցուցանիշն ունի աշխարհում

Հայաստանում Իրանի դեսպանատունն արձագանքել է Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որն Իրանին մեղադրել է Հայաստանի հետ Եվրոպա թմրանյութերի ապօրինի շրջանառություն կազմակերպելու մեջ:

«Արմենպրես» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ դեսպանատան տվյալներով, շատ երկրների հանրային շրջանակներ տեղյակ չեն թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ Իրանի լայնածավալ պայքարի մասին:

«Իրանը սերտորեն համագործակցում է հարևան երկրների հետ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում, ինչը նշվել է Հայաստանի վարչապետի ելույթում՝ ի պատասխան Ադրբեջանի նախագահի հայտարարությունների: Հատկանշական է, որ Իրանի ոստիկանության թմրամիջոցների դեմ պայքարի վարչության պետի հայտարարության համաձայն՝ 2021 թվականին, հենց տարվա սկզբից, Իրանի համապատասխան մարմինները թմրամիջոցների ապօրինի շրջանառության ցանցերի մասին տեղեկություններ են փոխանակել Ադրբեջանի իշխանությունների հետ 140 դեպքի վերաբերյալ»,- նշել են դեսպանատանը:

Դեսպանատան տվյալներով, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ Իրանի ջանքերի արդյունքում Թեհրանն այժմ աշխարհում թմրամիջոցների հայտնաբերման ամենաբարձր ցուցանիշն ունի:

Նշվում է նաև, որ վերջին տարիներին Իրանի կողմից հայտնաբերված ափիոնի ծավալը կազմել է ամբողջ աշխարհում հայտնաբերված թմրամիջոցների ավելի քան 50% -ը:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահը հայտարարել է՝ իբր Հայաստանը, համաձայնության գալով Իրանի հետ, օգտագործել է Արցախի տարածքը դեպի Եվրոպա թմրանյութերի ապօրինի շրջանառության նպատակով:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …