Monday , February 10 2025
amru
Home / Լրահոս / Ստեփանակերտը փոխանակում է առաջարկում

Ստեփանակերտը փոխանակում է առաջարկում

Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Կարախանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ստեփանակերտը Բաքվին առաջարկել է փոխանակել հայ և ադրբեջանցի նկարիչների կտավները:

Ըստ Կարախանյանի, արցախյան առաջին պատերազմից հետո ադրբեջանցի նկարիչների մոտ 40 կտավ է մնացել հայկական կողմում, սակայն Բաքուն դրանք վերադարձնելու փորձեր չի ձեռնարկել:

Միաժամանակ, Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանում 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո մնացել են հայ, ֆրանսիացի և այլ նկարիչների նկարներ, այդ թվում՝ Մարտիրոս Սարյանի, Ժանսեմի, Ժան Գառզուի արժեքավոր գործեր:

Կարախանյանը նշել է, որ փոխանակման առաջարկը ադրբեջանական կողմին փոխանցվել է ռուս խաղաղապահների միջոցով, սակայն պատասխանը դեռ չի ստացվել:

Նախարարը պատմել է, որ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին ինքն առաջարկում էր տարհանել Շուշիի թանգարանների ցուցանմուշները, սակայն իր առաջարկը չի ընդունվել, քանի որ կարծում էին, որ քաղաքը հուսալիորեն պաշտպանված է, և վտանգ չի սպառնում:

Կարախանյանը նաև հաղորդել Է, որ 2022 թվականի մարտին Արցախում տեղի կունենա միջազգային համաժողով` Ադրբեջանի կողմից հայկական հուշարձանների ալբանացման թեմայով:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՆ-ի եթերում Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասցատրյանը պատմել էր թանգարանի ցուցանմուշների ճակատագրի մասին:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …