Հոկտեմբերի 24-ին Ստարոկորսունսկայա գյուղի մոտ` Կրասնոդար-Կրոպոտկին ավտոճանապարհին մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի է ունեցել:
«Ժամը 12-ի սահմաններում ՀՀ 23-ամյա քաղաքացին, Nissan Skyline մակնիշի ավտոմեքենայով, թաց ճանապարհին, կորցնելով մեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու բախվել ծառին: Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ մեքենայի առջևի հատվածը վերածվել է մետաղի ջարդոնի»,- նշել է «Блокнот Краснодар» թերթը:
ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի վարչակազմի մամուլի ծառայության ղեկավար Արտյոմ Կոնովալենկոն հայտնել է, որ վարորդը ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Նշվում է, որ մահացածը հինգ տարվա վարորդական ստաժ է ունեցել։ Վթարի փաստով կատարվում է քննություն:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Հայաստանում՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհին, վթարի է ենթարկվել մարդատար գազելը, ինչի հետևանքով 5 մարդ է մահացել։