Rusarminfo – Page 20 – Российско-Армянское информационное агентство
Thursday , May 21 2026
amru

Վերջին նորություներ

Ռոստովում կտեղադրվի մարշալ Բաղրամյանի կիսանդրին

Դոնի Ռոստովի «Բարեկամություն» զբոսայգու կենտրոնական պուրակում (Կոմարովի բուլվար) կտեղադրվի Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին: Ինչպես հաղորդում է «Դոնի Ռոստովի Պանորամա» ինտերնետ-պորտալը, Բաղրամյանի կիսանդրին կտեղադրվի արտաբյուջետային միջոցների հաշվին: Նշվում է նաև, որ Թատերական պողոտայում էլ կտեղադրվի խորհրդային հերոս, սպա Ցեզար Կունիկովի հուշարձանը: Հովհաննես Բաղրամյանը  ծնվել է 1897 թվականի …

կարդալ »

Սերժ Սարգսյանի կուսակցությունը գնում է խորհրդարան. հայտարարվել է նոր դաշինքի մասին

Հայաստանի հանրապետական ​​կուսակցությունը, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս որոշումն ընդունվել է ՀՀԿ գործադիր մարմնի նիստում:   «Նիստի ընթացքում քննարկվել են ներքաղաքական կյանքին վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև Հայաստանի և Արցախի շահերին առնչվող տարածաշրջանային զարգացումները։ Հաշվի առնելով կապիտուլյանտին իշխանությունից հեռացնելու կենսական հրամայականը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը …

կարդալ »

Ստալին անունով հայը չի կարողանում աշխատանք գտնել Ռուսաստանում

Եկատերինբուրգում բնակվող 55-ամյա Ստալին Սարգսյանը արդեն 9 է՝ տարի չի կարողանում աշխատանք գտնել:   Սարգսյանը կարծում է, որ գործատուներից մերժում է ստանում իր անսովոր անվան պատճառով, որը նրան շնորհել է Ստալինի երկրպագու իր հայրը:   «Մինչև 1966 թվականը գոյություն ունեին Ստալին անունները, իսկ 1966 թ.-ին հրամանագիր ընդունվեց այդ անունները փոխելու …

կարդալ »

Մենք գնահատում ենք եղբայրական հարաբերությունները Հայաստանի հետ. Միշուստինը` Փաշինյանին

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում Կազանում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ:   ՌԴ վարչապետը Նիկոլ Փաշինյանին փոխանցել է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույններն ու բարեմաղթանքները:   «Ես ուզում եմ ասել, որ մենք գնահատում ենք եղբայրական հարաբերությունները Հայաստանի հետ: Դրանք ունեն …

կարդալ »

Պեսկովը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին. ԱՄՆ-ը «մտրակի ու բլիթի» քաղաքականություն է վարում

ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «մտրակի ու բլիթի» քաղաքականություն է, այսպիսի հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:   «Սա ոչ հայ ժողովրդին համակրելու ցանկություն է, ոչ Օսմանյան կայսրության պատմությունը, Հայաստանի պատմությունը խորապես հասկանալու ցանկություն»,- Առաջին ալիքի եթերում իր անձնական տեսակետն է հայտնել Պեսկովը:   Նա նշել …

կարդալ »

Ես դա կասեմ Բաքվում. Լիտվայի արտգործնախարարը «ռազմավարի պուրակի» մասին

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը քննադատել է Ադրբեջանի ղեկավարությանը` Բաքվում «ռազմավարի պուրակ» բացելու համար, որտեղ ցուցադրվել են զոհված հայ զինվորների սաղավարտներն ու նրանց մանեկենները: «Չեմ կարծում, որ 21-րդ դարում որևէ երկրի համար նորմալ է այդպիսի բանի ականատես լինելը: Սա ես ասել եմ Հայաստանի ղեկավարությանը Երևան կատարած այցի ժամանակ, և …

կարդալ »

Ի՞նչն է խանգարում Միացյալ Նահանգների ռուսներին «հայ դառնալ». Ժիրինովսկի

Վլադիմիր Ժիրինովսկին կոչ է արել պարզեցնել արտասահմանում բնակվող էթնիկ ռուսներին ռուսական անձնագրեր տրամադրելու կարգը: Ըստ Ժիրինովսկու, անձնագրերի տրամադրումը կօգնի ազդեցիկ համայնքներ ստեղծել արտասահմանյան երկրներում, որտեղ շատ ռուսներ են ապրում: Այս կապակցությամբ Պետդումայի պատգամավորը օրինակ է բերել Միացյալ Նահանգների հայկական սփյուռքը:   «ԱՄՆ-ն շատ մեծ հայկական սփյուռք ունի: Այն այնքան ազդեցիկ …

կարդալ »

Թուրքական ապրանքները դեռ վաճառվում են.Հայաստանը երկարացնում է արգելքը

Հայաստանը կերկարացնի թուրքական ապրանքների ներմուծման և վաճառքի արգելքը: Այս մասին ապրիլի 29-ին հայտարարել է հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը: Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում նա ասել է, որ նման որոշումն անհրաժեշտ է, քանի որ, չնայած հունվարի 1-ից ուժի մեջ մտած վեցամսյա արգելքին, որոշ ձեռնարկատերեր դեռ վաճառում են թուրքական ապրանքներ: …

կարդալ »

Բայդենը չի մեղադրել Թուրքիային Հայոց ցեղասպանության մեջ. ԱՄՆ պետքարտուղար

Ապրիլի 29-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը արտասահմանցի լրագրողների հետ առցանց հանդիպման ժամանակ ասել է, որ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նպատակը ոչ թե Թուրքիային մեղադրելն է եղել, այլ 20-րդ դարասկզբի ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակը հարգելը: «Ինչպես նշեց նախագահը, հիշատակի օրը նշելու ցանկությունը նպատակ ունի հարգել զոհերին և ոչ մեկին …

կարդալ »

Փերենջիևը Բաքվեցիներին խորհուրդ է տվել Արցախից զորքերը դուրս բերելու հարցով դիմել Ալիևին

Չորեքշաբթի օրը Բաքվում «Ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության անդամները 1920 թ․ Ադրբեջանի խորհրդայնացման առթիվ բողոքի ակցիա են իրականացրել Ռուսաստանի դեսպանատան առջև:   Ակցիայի մասնակիցները պահանջել են դուրս բերել ռուսական խաղաղապահ զորախումբը Արցախից:   «Մենք պահանջում ենք ռուսներից՝ հեռանալ Ղարաբաղից, նրանք խաղաղապահ չեն, թող նրանց փոխարինեն թուրք զինվորականները»,- ցուցարարների խոսքերն է մեջբերում …

կարդալ »

Փախուստ Շոուշենկից՝ հայկական ձևով․ ռուսաստանցի իրավապահները զարմացած են

Ռուսաստանի Ռոստովի մարզի Կամենսկ-Շախտինսկ քաղաքի ոստիկանական բաժանմունքից փախել է շորթման համար կալանավորված Աշոտ Մովսիսյանը։ Նրան սպառնում էր արտաքսում երկրից։ Ըստ Baza Telegram ալիքի՝ Մովսիսյանին օգնության է հասել նրա ընկերը՝ ոստիկանական համազգեստ հագած մի տղամարդ: «Անհայտ անձը ներկայացել է որպես Կրասնոդարի երկրամասի ՆԳՆ վարչության օպերատիվ աշխատակից և ասել , որ օպերատիվ …

կարդալ »

Ռուսական հրատարակությունը հայկական ավանդույթների մասին. դուք մշակութային շոկ կապրեք

Adme.ru ռուսական առցանց հրատարակությունն իր ընթերցողներին է ներկայացրել արևելյան ժողովուրդների եզակի սովորույթները, որոնք, ըստ հեղինակների, կարող են մշակութային շոկ առաջացնել ճանապարհորդների մոտ: Ամենազարմանալի ազգային ավանդույթների ցանկում կան նաև որոշ հայկական սովորույթներ: Դրանց թվում է հայկական Վալենտինի օրը Սուրբ Սարգսի տոնը: Հեղինակները նշում են, որ տոնի նախօրեին ամուրիները գիշերը աղի բլիթ …

կարդալ »

Հայ ռազմագերիները պատմել են Ադրբեջանում ապրած սարսափելի օրերի մասին

Հայրենիք վերադարձած հայ ռազմագերիներն ամերիկյան VICE World News լրատվական ալիքին պատմել են 44-օրյա արցախյան պատերազմից հետո Ադրբեջանում գերության մեջ հայտնվելու մասին: 20-ամյա զինծառայող Արմենի խոսքով՝ Ադրբեջանի ռազմական ոստիկանությունը իրենց չի հարցաքննել, այլ միայն բռնության է ենթարկել ։ «Առաջին օրը ինձ շղթայեցին ջեռուցման մարտկոցին, և ես այդ դիրքով հատակին մնացի ողջ …

կարդալ »

Հայերը կվերսկսեն դատական հայցեր ներկայացնել ընդդեմ Թուրքիայի

Սփյուռքը հուսով է, որ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո, ամերիկյան դատարանները կվերսկսեն ընդունել ցեղասպանությունը վերապրածների ժառանգների դատական հայցերն ընդդեմ Թուրքիայի: Այս մասին ՌԻԱ Նովոստի գործակալությանը հայտնել է Նիդերլանդների հայ համայնքի ներկայացուցիչ Ինգե Դրոստը։ Նրա խոսքով, մինչև ԱՄՆ վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը, ամերիկյան դատարանները չեն ընդունել հայերի …

կարդալ »

Կոնգրեսականները կոչ են արել 100 մլն դոլար հատկացնել Հայաստանին և Արցախին

Ամերիկացի կոնգրեսականները կոչ են անում ԱՄՆ կառավարությանը 100 միլիոն դոլարի ֆինանսական օգնություն տրամադրել Հայաստանին և Արցախին, անցյալ տարվա աշնանը թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքները վերացնելու համար: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 65 անդամից բաղկացած երկկուսակցական խումբը միացել է Հայաստանի հարցերով կոմիտեին և նամակ է հղել Ներկայացուցիչների պալատի …

կարդալ »

Հայ գերիները Ադրբեջանից տեսաուղերձ են ուղարկել հարազատներին

Ադրբեջանում պահվող  հայ գերիները տեսաուղերձ են փոխանցել իրենց հարազատներին: Հաղորդակցության այդ ձևը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով առաջին անգամ է կիրառվել հայ գերիների համար:   Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչ Զառա Ամատունին ԶԼՄ-ներին ասել է, որ այդ հնարավորությունը տրվել է նրանց, ում գերությունը հաստատել է Ադրբեջանը, և ում այցելել …

կարդալ »

Թուրքերը պահանջում են ամերիկացիների համար փակել Ինջիրլիքի ավիաբազան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից հետո, երեքշաբթի օրը, ապրիլի 27-ին,  բողոքի ակցիա է տեղի ունեցել Թուրքիայի Ադանա նահանգի Ինջիրլիք ավիաբազայի մոտակայքում:   Ցուցարարները պահանջել են արգելել Միացյալ Նահանգների մուտքը ավիաբազա: Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցների թվում են եղել «Vatan» (Հայրենիք) …

կարդալ »

Մոսկվայում բացվել է հայ ականավոր ճարտարապետի հուշարձանը

Ապրիլի 27-ին Մոսկվայում, Հալաբյան և Մալի Պեսչանի փողոցների խաչմերուկում բացվել է խորհրդային և հայ ականավոր ճարտարապետ Կարո Հալաբյանի հուշարձանը:   ԽՍՀՄ ճարտարապետների միության հիմնադրի, ԽՍՀՄ ճարտարապետության ակադեմիայի փոխնախագահի, Մոսկվայի նախկին գլխավոր ճարտարապետի հուշարձանը Ռուսաստանում Հայաստանի դեսպանության նվերն է Ռուսաստանի մայրաքաղաքին: Այն տեղադրվել է Մոսկվայի կառավարության օժանդակությամբ, Կարո Հալաբյանի ծննդյան 125-ամյակի …

կարդալ »

Միացյալ Նահանգներից հետո Լատվիան է ցանկանում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. պաշտպանության նախարարը դեմ է

Լատվիայի խորհրդարանը պատրաստվում է այս շաբաթ քննարկել Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության դատապարտման հռչակագիրը:   Ըստ Baltnews գործակալության, Լատվիայի խորհրդարանի պատգամավոր Յուրիս Յուրաշն ասել է, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին նախագիծը ստորագրել են Սեյմի 100 պատգամավորներից ավելի քան 40-ը:   Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկեւիչը բարձր …

կարդալ »

Արցախում ռուս խաղաղապահներ են վիրավորվել

Արցախում ականի վրա պայթել է ռուս խաղաղապահներ տեղափոխող ավտոմեքենան: Դեպքը տեղի է ունեցել երեք օր առաջ: Արմենպրեսի հետ զրույցում Արցախի ՆԳՆ մամուլի քարտուղար Հունան Թադեւոսյանը հաստատել արտակարգ պատահարի մասին տեղեկությունը: «Ավտոմեքենան պայթել է հակատանկային ականի վրա։ Վիրավորվել է 2 զինվորական։ Այս պահին վերջիններս բժշկական կենտրոնում են, նրանց կյանքին վտանգ չի …

կարդալ »

Բաքուն արգելել է հայ ուխտավորների մուտքը Դադիվանք

Ապրիլի 25-ին ադրբեջանական զինուժը արգելել է հայ ուխտավորների մուտքը Դադիվանք, որը 44-օրյա պատերազմց հետո մնացել է Բաքվի վերահսկողության տակ: Արմենպրեսի հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ ավագ քահանա Մելիքյանը հաստատել է այդ տեղեկությունը: Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչն ասել է, որ այցը նախապես համաձայնեցված է եղել …

կարդալ »

Պենտագոնը արձագանքել Է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

ԱՄՆ պաշտպանության նախարարությունում մեկնաբանել են ամերիկա-թուրքական ռազմական հարաբերությունների զարգացումը նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելուց հետո: Ինչպես հաղորդում է EurAsian Times պարբերականը, Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը չի ազդի ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմական հարաբերությունների վրա, և հույս է հայտնել, որ ռազմական ոլորտում …

կարդալ »

Ուղղիր սխալդ. Էրդողանի խորհուրդը Բայդենին`Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Ապրիլի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է արել հրաժարվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հայտարարությունից: «Ռոյթերս» գործակալությունը հայտնում է, որ Բայդենի խոսքերը վրդովեցրել են Էրդողանին և փչացրել Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները: «ԱՄՆ նախագահը անհիմն, անարդար և իրականությանը չհամապատասխանող արտահայտություններ արեց ավելի քան մեկ դար առաջ մեր …

կարդալ »

Հայ զինվորների մանեկենները պատրաստած ադրբեջանցին սովորում է Վենետիկում. ԱԳՆ-ն տեղյակ է

Վերջերս Բաքվում բացված «ռազմավարի պարկում» ցուցադրվել են հայ զինծառայողներին պատկերող մանեկեններ: Oxu.az- ի փոխանցմամբ՝ այդ պատկերներն ստեղծել են «նկարիչներ» Քամրան Ասադովը, Մուշֆիգ Հեյդարովը և Ռաշիդ Մահերամովը:   Նրանք չեն թաքցնում այն ​​փաստը, որ իրենց առջև խնդիր է դրված եղել հայ զինծառայողներին պատկերել առավել անհրապույր տեսքով:   «Մենք սովորաբար փորձում ենք …

կարդալ »

Արցախը  ռուսական պատվաստանյութի խմբաքանակ է ստացել

Covid-19 – ի դեմ  պատվաստվելու համար նախատեսված ռուսական Սպուտնիկ V պատվաստանյութի առաջին խմբաքանակն առաքվել է Արցախ: Մարդասիրական ակցիան իրականացրել է Ռուսաստանի կառավարությունը` Միջազգային ռուս-հայկական  Լազարևյան ակումբի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ:   «Ուղարկվել է ռուսական Սպուտնիկ V պատվաստանյութի 7500 կրկնակի դեղաչափ»,- ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ին հայտնել են Լազարևյան ակումբի մամուլի ծառայությունից:   Պատվաստանյութը ուղարկվել …

կարդալ »

Անհետացել են Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցու հրեշտակները Տեսանյութ

Համացանցում Շուշին պատկերող մի տեսանյութ է հրապարավել , որը նկարահանել են ադրբեջանցիները:   Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտով անցնող մեքենայից նկարահանված կադրերում երևում են հերթական վանդալիզմի հետքերը: Եկեղեցու դարպասների վրայից անհայտացել են հրեշտակների արձանները: Հանվել է նաև հուշարձանի մետաղե ցանկապատը:   Արցախի մշակութային կենտրոն Շուշին Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020-ի …

կարդալ »

Զատուլինը Հայոց ցեղասպանության և Շևչենկոյի մասին. կան դավաճաններ, որոնք փորձում են կասկածել Տեսանյութ

Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը, «Ռոսիա 1» հեռուստաընկերության «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի եթերում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային և ռուս-թուրքական հարաբերություններին:   Զատուլինը նշել է, որ Ռուսաստանը չի կարող Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելիս լռել Հայոց ցեղասպանության մասին:   «Մենք չենք կարող աչք փակել …

կարդալ »

Հայ լրագրողը թուրք փորձագետին արաբերենով կատաղության է հասցրել Տեսանյութ

  300 միլիոն լսարան ունեցող արաբալեզու «Ալ-Արաբիա» հեռուստաընկերության եթերում քննարկվել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ հայ-թուրքական հարաբերությունները:   Տեսակապի միջոցով քննարկմանը մասնակցել են Ստամբուլի Մտածողության կենտրոնի տնօրեն Ալի Աթաջանը և հայ լրագրող, հեռուստամեկնաբան Աբրահամ Գասպարյանը:   Հեռարձակունից հետո Գասպարյանը խոսել է բանավեճի մանրամասների մասին: Ըստ …

կարդալ »

Լապշինը մատնանշել է Հայաստանի այն վայրը, որտեղից երևում է Ռուսաստանը

Հայաստանում գտնվող ռուս-իսրայելցի հայտնի բլոգեր և ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում հրապարակել է հայ-վրացական սահմանին արված մի տեսանյութ: Լապշինը նշել է, որ այդտեղից կարելի է տեսնել ոչ միայն Վրաստանը, այլև Ռուսաստանը: «Իսկ դուք գիտեիք, որ Հայաստանում կա մի լեռ, որից երևում է Ռուսաստանը։ Դա կատակ չէ: Այդ լեռը Վրացական …

կարդալ »

Պեսկովը կարճ արձագանքել է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող հայտարարությանը: «Դա ԱՄՆ-ի ներքին հարցն է»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղարի խոսքերը։ Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես էր եկել հայ համայնքին ուղղված ուղերձով, որտեղ 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային …

կարդալ »