Լապշինը մատնանշել է Հայաստանի այն վայրը, որտեղից երևում է Ռուսաստանը – Rusarminfo
Friday , June 18 2021
amru
Home / Լրահոս / Լապշինը մատնանշել է Հայաստանի այն վայրը, որտեղից երևում է Ռուսաստանը

Լապշինը մատնանշել է Հայաստանի այն վայրը, որտեղից երևում է Ռուսաստանը

Հայաստանում գտնվող ռուս-իսրայելցի հայտնի բլոգեր և ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում հրապարակել է հայ-վրացական սահմանին արված մի տեսանյութ:

Լապշինը նշել է, որ այդտեղից կարելի է տեսնել ոչ միայն Վրաստանը, այլև Ռուսաստանը:

«Իսկ դուք գիտեիք, որ Հայաստանում կա մի լեռ, որից երևում է Ռուսաստանը։ Դա կատակ չէ: Այդ լեռը Վրացական Սադախլո գյուղի մոտ է, Հայաստանի և Վրաստանի սահմանին: Այստեղից երևում է վրացական Ռուսթավիի մետալուրգիական գործարանը և նույնիսկ Կովկասյան լեռնաշղթան, որտեղով անցնում է Վրաստանի և Ռուսաստանի սահմանը», – գրել է բլոգերը։

Ալեքսանդր Լապշինի խոսքով՝ դա «Հայաստանից Ռուսաստանի մի մասնիկը Վրաստանի վրայով տեսնելու եզակի հնարավորություն է» ։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Ալեքսանդր Լապշինը հրապարակել է Եգիպտոսում Հայաստանի դեսպանատան լուսանկարը, որը գտնվում է Կահիրեի Զեմալեկ թաղամասի շքեղ առանձնատներից մեկում:

Leave a Reply

Կարդացեք նաև

Շերը նշում է տարեդարձը. Յունիվերսալը ֆիլմ է նկարում աշխարհահռչակ հայուհուն

Հայկական ծագմամբ ամերիկացի երգչուհի Շերը(Շերլին Սարգսյան) նշել է ծննդյան 75-րդ ամյակը: Ծննդյան օրը Շերն իր …