Covid-19 – ի դեմ պատվաստվելու համար նախատեսված ռուսական Սպուտնիկ V պատվաստանյութի առաջին խմբաքանակն առաքվել է Արցախ:
Մարդասիրական ակցիան իրականացրել է Ռուսաստանի կառավարությունը` Միջազգային ռուս-հայկական Լազարևյան ակումբի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ:
«Ուղարկվել է ռուսական Սպուտնիկ V պատվաստանյութի 7500 կրկնակի դեղաչափ»,- ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ին հայտնել են Լազարևյան ակումբի մամուլի ծառայությունից:
Պատվաստանյութը ուղարկվել է Ստեփանակերտի ռուս բժիշկներին, որոնք արդեն փորձ ունեն խաղաղապահ զորախմբի անձնակազմի պատվաստման գործում:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ ապրիլի 8-ի գիշերը Սպուտնիկ V ռուսական պատվաստանյութի 15 հազար դեղաչափ է առաքվել Հայաստան: