Wednesday , April 17 2024
amru
Home / Լրահոս / Հայաստան ներկրված  պատվաստանյութը նախատեսված է թիրախային խմբերի համար

Հայաստան ներկրված  պատվաստանյութը նախատեսված է թիրախային խմբերի համար

Ապրիլի 8-ի գիշերը Հայաստան է ներկրվել ռուսական Սպուտնիկ V հակակորոնավիրուսային պատվաստանյութի 15 հազար չափաբաժին: Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչ Պավել Կուրոչկինը լրագրողներին ասել է, որ այս խմբաքանակը ներկրվել է Հայաստանին ռուսական օգնության շրջանակներում:

«Այս չափաբաժինը նախատեսված է ռիսկի գոտում գտնվողների համար», – ասել է ռուս դիպլոմատը:

Նիկոլ Փաշինյանը ապրիլի 7-ին Վլադիմիր Պուտինի  հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է այս պատվաստանյութի մեկ միլիոն չափաբաժին գնել Ռուսաստանից:Մինչ այս Հայաստան էր ներկրվել եվրոպական Աստրա Զենեկա պատվաստանյութի 24 հազար չափաբաժին: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները իրականացվելու են բացառապես կամավորության սկզբունքով:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ տեղեկացրել էր, որ Երևանի բուժհաստատություններից մեկում կորոնավիրուսով հիվանդ պացիենտը նետվել է հիվանդանոցի պատուհանից ու մահացել:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …