Թուրքերը պահանջում են ամերիկացիների համար փակել Ինջիրլիքի ավիաբազան – Rusarminfo
Tuesday , October 19 2021
amru
Home / Լրահոս / Թուրքերը պահանջում են ամերիկացիների համար փակել Ինջիրլիքի ավիաբազան

Թուրքերը պահանջում են ամերիկացիների համար փակել Ինջիրլիքի ավիաբազան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումից հետո, երեքշաբթի օրը, ապրիլի 27-ին,  բողոքի ակցիա է տեղի ունեցել Թուրքիայի Ադանա նահանգի Ինջիրլիք ավիաբազայի մոտակայքում:

 

Ցուցարարները պահանջել են արգելել Միացյալ Նահանգների մուտքը ավիաբազա: Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակցիայի մասնակիցների թվում են եղել «Vatan» (Հայրենիք) և Թուրքիայի երիտասարդական միության (TGB) կուսակցությունների անդամները:

 

«Վաթան» կուսակցության փոխնախագահ Սերդար Ուսկուպլուն ասել է, որ ոչ մի նախագահ, խորհրդարան կամ քաղաքապետարան իրավունք չունի մեղադրել թուրքերին ցեղասպանության մեջ: TGB կուսակցության ղեկավար Դիլեկ Չինարը Բայդենի հայտարարություններն անվանել է «աբսուրդ` պատմության, մարդկության և օրենքի տեսանկյունից»:

 

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է ԱՄՆ-Թուրքիա ռազմական հարաբերությունների զարգացումը Նախագահ Ջո Բայդենի` Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելուց հետո:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հնդկաստանին հետաքրքրում է Հայաստանի հյուսիս-հարավ մայրուղին

Հայաստանի և Հնդկաստանի Արտաքին գործերի նախարարների համատեղ ասուլիսում Արարատ Միրզոյանը խոսել է ԵԱՀԿ Մինսկի խմբի …