Friday , April 19 2024
amru
Home / Լրահոս / Պենտագոնը արձագանքել Է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Պենտագոնը արձագանքել Է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

ԱՄՆ պաշտպանության նախարարությունում մեկնաբանել են ամերիկա-թուրքական ռազմական հարաբերությունների զարգացումը նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելուց հետո:

Ինչպես հաղորդում է EurAsian Times պարբերականը, Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը չի ազդի ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմական հարաբերությունների վրա, և հույս է հայտնել, որ ռազմական ոլորտում կապերը միայն կամրապնդվեն:

«Մենք Թուրքիայի հետ ռազմական հարաբերություններում որեւէ փոփոխություն չենք ակնկալում»,- երկուշաբթի օրը լրագրողներին ասել է Պենտագոնի մամուլի քարտուղարը:

Ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես Ցեղասպանություն է անվանել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները:

Այդ հայտարարությունից հետո լարվածություն է առաջացել Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում: Մասնավորապես, Թուրքիայի առաջին դեմքերը բողոք են հայտնել ամերիկյան իշխանություններին։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ է արել հրաժարվել Հայոց ցեղասպանության մասին իր հայտարարությունից:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …