Համացանցում Շուշին պատկերող մի տեսանյութ է հրապարավել , որը նկարահանել են ադրբեջանցիները:
Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտով անցնող մեքենայից նկարահանված կադրերում երևում են հերթական վանդալիզմի հետքերը: Եկեղեցու դարպասների վրայից անհայտացել են հրեշտակների արձանները: Հանվել է նաև հուշարձանի մետաղե ցանկապատը:
Արցախի մշակութային կենտրոն Շուշին Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020-ի աշնանը` 44-օրյա պատերազմի հետևանքով: Պատերազմի ընթացքում Ղազանչեցոց եկեղեցին երկու անգամ հրթիռակոծվել էր Ադրբեջանի կողմից:
Ապրիլի 26-ին հայտնի դարձավ նաեւ, որ Սյունիքի մարզի սահմանին գտնվող ադրբեջանցի զինվորականները հարձակվել են Արավուս գյուղի բնակիչ հովվի վրա: Նրանք հարվածել են ծերունու աչքին և պահանջել անասուններն արածեցնել սահմանից 100 մետր հեռավորության վրա, չնայած հովիվը հայկական տարածքում է եղել:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն միջազգային հանրությանը կոչ է արել պահպանել հայկական մշակութային ժառանգության օբյեկտները Արցախի` Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում: