ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «մտրակի ու բլիթի» քաղաքականություն է, այսպիսի հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Սա ոչ հայ ժողովրդին համակրելու ցանկություն է, ոչ Օսմանյան կայսրության պատմությունը, Հայաստանի պատմությունը խորապես հասկանալու ցանկություն»,- Առաջին ալիքի եթերում իր անձնական տեսակետն է հայտնել Պեսկովը:
Նա նշել է, որ Թուրքիան մտահոգում է ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին, քանի որ գնում է իր ճանապարհով: Ըստ Պեսկովի, Վաշինգտոնը կնախընտրեր ավելի ենթարկվող դաշնակից ունենալ:
Կրեմլի խոսնակը կարծում է, որ Բայդենը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Թուրքիայի կողմից ռուսական C-400 համակարգեր գնելու պատմության և Անկարայի ձեռնարկած այլ քայլերի պատճառով:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Պեսկովը արձագանքել է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: